Բլոգի պահոցներ

Դիոն Բիբի — Dion Beebe


Դիոն Բիբին ավստրալացի կինոօպերատոր է: Ծնվել է 1968թ. Բրիսբեն քաղաքում: 1972թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն: Սովորել է Պրետորիայի տեխնիկական դպրոցում: 1989թ.-ին ավարտել է Ավստրալիայի կինոյի, հեռուստաընկերության և ռադիոյի դպրոցը, որը գտնվում է Սիդնեյում: Մինչև խաղարկային կինոյում հայտնվելը նկարահանել է որոշ վավերագրական ֆիլմեր (դեբյուտ — 1991թ.): 2000-ական թվականներին աշխատում է հիմնականում ԱՄՆ-ում: Այնուհետև կնոջ հետ  ստեղծում է պրոդյուսերական ընկերություն` Deep Blue Pacific:

Բիբին առաջադրվել է Օսկարին (Academy Award)` որպես լավագույն կինոօպերատոր և BAFTA-ին`Ռոբ Մարշալի <<Չիկագո>> ֆիլմում իր օպերատորական աշխատանքի համար և հետագայում` 2006թ., նա ստացավ Օսկար ` <<Գեիշայի հուշերը>> (Memoirs of a Geisha) ֆիլմում որպես լավագույն կինոօպերատոր: Նա նաև ճանաչված է որպես Միշել Մաննի <<Համախոհը>> (Collateral)  և <<Մայամիի ոստիկանությունը>> ֆիլմերի օպերատոր: <<Համախոհը>> ֆիլմի համար նա ստացավ BAFTA-ի մրցանակը որպես <<Լավագույն կինոօպերատորական աշխատանք>>:

                 Ֆիլմագրություն

1992 թ. — Վթար (Авария, Crush)

1993 թ. — Ճանապարհորդություն (Путешествие, The Journey)

1994 թ. — Հավերժություն (Вечность, Eternity)

1996 թ. — Vacant Possession

1996 թ. — Down Rusty Down

1996 թ. — Լողացող կյանք (Плавучая жизнь, Floating Life )

1996 թ. — Ինչ ես գրեցի  (Что я написал, What I Have Written) (Մրցանակ` <<Ավստրալիայի կինոքննադատների հասարակության>> կողմից)

1997 թ. — Երազի 40.000 տարիները (40000 лет Сновидения, 40,000 Years of Dreaming)

1997թ. — Հիշողություն և ցանկություն (Память и желание, Memory and Desire)

1998 թ. — Գովք (Хвала, Praise) (Մրցանակ` <<Ավստրալիայի կինոքննադատների հասարակության>> կողմից)

1998 թ. — Իմ սեփական երկիրը (Моя собственная страна, My own country)

1999 թ. — Սուրբ ծուխը (Священный дым, Holy Smoke! )

2000 թ. — Ուղեկիցները (Попутчики)

2000 թ. — 1967թ.-ի աստվածուհին (Богиня 1967 года, The Goddess of 1967)

2001 թ. — Շառլոտա Գրեյ (Шарлотта Грей,Charlotte Gray)

2002 թ. — Էկվիլիբրիում (Эквилибриум, Equilibrium)

2002 թ. — Չիկագո (Чикаго, Chicago)

2003 թ. — Կրքի մութ կողմը (Темная сторона страсти, In the Cut)

2004 թ. — Ես միայն նայում եմ: INXS-ի լավագույն տեսահոլովակ: (Я только смотрю,Лучший из INXS, I’m Only Looking: The Best of INXS)

2004 թ. — Համախոհը (Соучастник, Collateral)

2005 թ. — Գեիշայի հուշերը (Мемуары гейши, Memoirs of a Geisha)

2006 թ. — Մայամիի ոստիկանությունը (Полиция Майами: Отдел нравов, Miami Vice)

2007 թ. — Թոնի Բենետ: Ամերիկական կլասիկ (Тони Бэннет: Американский классик (ТВ), Tony Bennett: An American Classic ) 

2007 թ. — Տարբերակ (Версия, Rendition)

2009 թ. — Կորսված աշխարհ (Затерянный мир, Land of the Lost )

2009 թ. — Ինը (Девять, Nine)

2010 թ. — Зима Фрэнки Машины (Frankie Machine)

2011 թ. — Կանաչ լապտեր (Зеленый Фонарь, Green Lantern)

2012 թ. — Գանգստերների որսորդները (Охотники на гангстеров, The Gangster Squad )

%d bloggers like this: