Category Archives: Արևելքի ժողովուրդների

Եթովպական առածներ և ասացվածքներ


1. Ականջները կտրելով լսողությունից չես զրկի

2. Աղբյուրով հիացողները Նեղոսը չեն տեսել

3. Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում, չեն հարցնում` ինչ ես ուտում

4. Այս տարվա ձուն եկող տարվա հավից լավ է

5. Անծուխ փայտ չկա, անսխալ` մարդ

6. Անկոչ հյուրը առանց հյուրասիրության կմնա

7. Անտեր տանը ճրագ չի վառվի

8. Աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են

9. Առյուծի ճաշի մնացորդները բորենուն կհասնի

10. Աստված գիտեր օձն ինչ սրտի տեր է, որ ոտքեր չի տվել

11. Բարեկամներն ու դեղերը նեղ օրվա համար են

12. Գործը` գործիմացին, երկաթը` դարբնին

13. Եթե հիմարը մեռնի, էլ մեզ ով կզվարճացնի

14. Եթե չշտապես, ձվից դուրս եկած ճուտը կտեսնես

15. Երազում գտավ, արթնացավ` կորցրեց

16. Երբ կշտացավ, սոված լինելը մոռացավ

17. Երբ հեծելազորը նահանջում է, հետևակից ինչ կարելի է սպասել

18. Երբ հիմարը խոսում է, խելոքը լռում է

19. Երբ մահն ուշանում է, կարծում են էլ երբեք չի գալու

20 Երբ վարդապետի անելիքը վերջանում է, ֆարաջան քանդում, նորից է կարում

Աֆղանական առածներ և ասացվածքներ


1. Աղվես որսալու ես գնում, վագրը աչքիդ առ:

2. Աղվեսի թշնամին իր մորթին է:

3. Աղքատի հալվայի մեջ էլ փուշ կընկնի:

4. Ամառը աղքատի համար հագուստ է:

5. Ամեն թռչուն իր բույնն է գովում:

6. Ամեն թռչուն իր բույնն ունի:

7. Ամեն բան իր ժամանակն ունի:

8. Ամեն մարդու հայրենիքն իր համար մի բուրաստան է:

9. Ամեն վերելքին վայրէջքն է հաջորդում:

10. Ամուսնանալը հեշտ է, ընտանիք կազմելն է դժվար:

11. Այծի համար իր պոզերը ծանրություն չեն:

12. Անձրևից փախավ, հեղեղի տակ ընկավ:

13. Անձրևոտ օրվան պարզ օրն է հաջորդում:

14. Անմիաբանությունը ընտանիք է քայքայում:

15. Առանց փշի վարդ չկա:

16. Արա այն, ինչ ասում է մոլլան, մի անիր այն, ինչ անում է մոլլան:

17. Արիությունը զարդարում է տղամարդուն:

18. Արջը դեռ չսպանած` մորթին չես վաճառի:

19. Արտաքինով մոլլա է, գործով` սատանա:

20. Բարեկամները դժբախտության ժամանակ են հարկավոր:

Արաբական առածներ և ասացվածքներ


1. Ագռավից բազե չի ծնվի:

2. Ագռավի կռռալով անձրև չի գա:

3. Ախորժակը բացվում է առաջին պատառից, վեճն սկսվում է առաջին խոսքից:

4. Ամեն ասված խոսքի համար լսող ականջ կա:

5. Ամեն գլուխ յուրովի է ցավում:

6. Ամեն խոսք իր պատասխանն ունի:

7. Ամեն կովի համար կթվորուհի կա:

8. Ամեն մարդ կրակն իր կարկանդակի տակ է քաշում:

9. Ամեն շուն իր դռանն է հաչում:

10. Ամեն պոչավոր իր պոչով է հպարտանում:

11. Ամեն սիրահար իր Լեյլուն է երգում:

12. Ամեն սպիտակ բան ճարպ չէ, ամեն սև բան`արմավ:

13. Ամենալավ սովորությունը լեզուն ատամների ետևը պահելն է:

14. Ամենալավ իշխողը նա է, ով ինքն իրեն է իշխում:

15. Աչքերը հոնքերից վերև չեն լինում:

16. Առածը խոսքի աղն է:

17. Առանց ժողովրդի սուլթան չկա:

18. Առանց պատճառի ծիծաղելը հիմարության նշան է:

19. Առյուծը վանդակում էլ առյուծ է:

20. Աստղերը ում են պետք,երբ լուսինը լուսավորում է:

Ասորական առածներ և ասացվածքներ


1. Ամեն մածնավաճառ իր մածունն է գովում:

2. Ամեն մարդ իր տանը թագավոր է:

3. Այստեղից քշեցին, այնտեղ էլ չընդունեցին:

4. Անամոթի երեսին թքեցին, ասաց` գարնան անձրև է:

5. Անկոչ հյուրը հյուրասիրության չպետք է սպասի:

6. Աշխատում է Համման, ձվածեղն ուտում է Թամման:

7. Աշխարհը վարագույրով ծածկված չէ:

8. Ավելի լավ է առյուծն ինձ քրքրի, քան աղվեսը խաբի:

9. Ավելի լավ է գյուղում տեր լինել, քան` քաղաքում ծառա:

10. Բամբասողը սատանայի բարեկամն է:

11. Բերանով կերավ, քթածակերից դուրս եկավ:

12. Բուն էլ է մտածում, որ իր ձագերը գեղեցիկ են:

13. Գլորվող քարը չի մամռակալի:

14. Գլուխ որ լինի, գլխարկը Բաղդադից էլ կբերեն:

15. Դաշտի գառը սարի ոչխարից լավ է:

16. Դրախտում, ուր մենք չկանք, թող էշերը զռան:

17. Դու ճիշտ խոսիր, հետո թեկուզ երկինքը փլվի:

18. Եզներն են քաշում,սայլն է ճռռում:

19. Երբ եզն ընկնում է, դանակ են սրում:

20. Երկու խոհարարի եփած ճաշը կայրվի:

Աբխազական առածներ և ասացվածքներ


01. Այծի պոչի պես ոչ երկարում է, ոչ կարճանում:

02. <<Առ>> և <<տուր>>-ը քայլում են կողք կողքի:

03 .Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար:

04. Բերնից դուրս թռած խոսքը արձակած գնդակ է, ետ չի դառնա:

05. Բուին աչք տվին, հոնք էլ ուզեց:

06. Գժի համար ամեն օր զատիկ է:

07. Դմակս չլիներ, ով ինձնից լավ կվազեր, — ասաց ոչխարը:

08. Եզան համար իր պոզերը ծանրություն չեն:

09. Ժողովրդի անիծած ծառը կչորանա:

10. Ինչպես ծափ ես տալիս, այնպես էլ պարում եմ:

11. Իրենց բակում բոլոր շներն ուժեղ են:

12. Լավ աղջիկը երկու վատ տղա արժե:

13. Լավ հովիվը չորս աչք ունի:

14. Ծառն ընկավ, բոլորը վազեցին` կացնով թե անկացին:

15. Կինը հարյուր սիրտ ունի:

16. Կրակը բամբակի մեջ չես պահի:

17. Կուշտը կարծում է, թե ընկերն էլ կուշտ է:

18. Ձեռքը գիտի, թե բերանը որտեղ է:

19. Ճաղատի մոտ սանր չի գտնվի:

20. Մարդուն,հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի:

21. Մեղրը քաղցր է, բայց ամեն մարդ չի ուտում:

22. Մի հոտած տանձը հարյուր լավին կփչացնի:

23. Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:

24. Շանը տեսավ, փայտը հիշեց:

25. Շանը սիրիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր:

26. Ով ասելուց չամաչի, անելուց էլ չի ամաչի:

27. Ով չի հիվանդացել, առողջության արժեքը չի հասկանա:

28. Ջրի բերածը քամին կտանի:

29. Ջուրն ընկածը կթրջվի:

30. Սուսուփուս կատուն մլավանից վտանգավոր է:

31. Վատ բերանից` վատ խոսք:

32. Տերտերի վկան տիրացուն կլինի:

33. Ուժը ձիուն չի պատում, թամբն է ծեծում:

34. Ում <<տեր>> անվանես, քեզ <<ստրուկ>> կանվանի:

35. Ուր բազե շատ կա, աղավնի քիչ կլինի:

%d bloggers like this: