Category Archives: Հայոց պատմության թեստեր

Հայոց պատմություն — Թեստ 1


1. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը

1) Ք. ա. 334 թ.

2) Ք. ա. 331 թ.

3) Ք. ա. 190 թ.

4) Ք. ա. 53 թ.

2.Ե՞րբ են ստեղծվել հայոց գրերը

1)  505 թ.

2) 405 թ.

3) 415 թ.

4) 305 թ.

3. Ե՞րբ է գահակալել Աշոտ 2-րդը

1) 885 — 890 թթ.

2) 890 — 914 թթ.

3) 914 — 928 թթ.

4) 953 — 977 թթ.

4. Ե՞րբ է Կիլիկիայում հռչակվել հայկական թագավորություն

1) 1045 թ.

2) 1198 թ.

3) 1375 թ.

4) 1639 թ.

5. Ե՞րբ է Էջմիածնում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը հրավիրել գաղտնի ժողով

1) 1701 թ.

2) 1677 թ.

3) 1680 թ.

4) 1699 թ.

6. Երիտթուրքական կառավարության կողմից ե՞րբ է Կ. Պոլսում իրականացվել ավելի քան 600 հայ մտավորականների ձերբակալությունը

1) 1908 թ. հուլիսի 21-ին

2) 1914 թ. օգոստոսի 1-ին

3) 1915 թ. ապրիլի 24-ին

4) 1917 թ. հոկտեմբերի 24-ին

7. Ե՞րբ է տեղի ունեցել միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը

1) 1918 թ. մայիսի 28-ին

2) 1919 թ. մայիսի 28-ին

3) 1920 թ. մայիսի 28-ին

4) 1921 թ. մայիսի 28-ին

8. Ե՞րբ է հիմնադրվել Հայաստանի գիտությունների ակադեմիան

1) 1937 թ.

2) 1941 թ.

3) 1943 թ.

4) 1947 թ.

9. Ծովի մակերևույթից ի՞նչ միջին բարձրություն ունի Հայկական լեռնաշխարհը

1) 1000-1200 մ

2) 1300-1400 մ

3) 1500-1800 մ

4) 2000-2400 մ

10. Ինչպե՞ս է կոչվում Անանիա Շիրակացու աշխատությունը

1) «Հայոց պատմություն»

2) «Աշխարհացույց»

3) «Իմաստասիրության սահմանումը»

4) «Եղծ աղանդոց»

11. Հայոց ո՞ր կաթողիկոսը Աշոտ 1-ին Բագրատունուն օծեց թագավոր

1) Գևորգ Գառնեցին

2) Զաքարիա Ձագեցին

3) Անանիա Մոկացին

4) Ներսես Շնորհալին

 12. Ո՞վ էր Կիլիկիայի հայկական իշխանության հիմնադիրը

1) Ռուբեն 1-ինը

2) Մլեհը

3) Լևոն 1-ինը

4) Թորոս 1-ինը

13. 1828 թ. մարտին ստեղծված Հայկական մարզի մեջ ո՞ր տարածքը չէր մտնում

1) Երևանի խանությունը

2) Օրդուբադի օկրուգը

3) Նախիջևանի խանությունը

4) Կարսի մարզը

14. Ո՞վ էր Սասունի 1894 թ. ապստամբության ղեկավարը

1) Մուրատը (Համբարձում Պոյաճյան)

2) Եղիշե քահանա Խաչատրյանը

3) Քրիստափոր Միքայելյանը

4) Խաչատուր Կերեկցյանը

15. Ո՞վ էր Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը

1) Անդրանիկը

2) Հովհաննես Քաջազնունին

3) Արամ Մանուկյանը

4) Ալեքսանդր Խատիսյանը

16. Նշված կոթողներից որի՞ հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը

1) Սասունցի Դավթի արձանի

2) Ստեփան Շահումյանի մոնումենտի

3) Միքայել Նալբանդյանի արձանի

4) Մարտիրոս Սարյանի արձանի

17. Ինչպե՞ս է կոչվել նախարարական տոհմերի հատուկ պաշտոնական ցուցակը

1) «Աշխարհաժողով»

2) «Գահնամակ»

3) «Հայրենիք»

4) «Ազատանի»

18. Ի՞նչ է նշանակում սղնախ

1) ռազմական խորհուրդ

2) պաշտպանական ամրոց

3) թուրքական զորանոց

4) զինանոց

19. Քաղաքների անունները դասավորել ըստ դրանց հիմնադրման հաջորդականության

1) Արշակավան

2) Արտաշատ

3) Երվանդաշատ

4) Տիգրանակերտ

1. ա, բ, դ, գ

2. բ, ա, դ, գ

3. դ, բ, ա, գ

4. գ, բ, դ, ա

 20. Հայկական դինաստիաները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ

ա) Հեթումյաններ

բ) Բագրատունիներ

գ) Ռուբինյաններ

դ) Արշակունիներ

1. ա, բ, դ, գ

2. բ, գ, ա, դ

3. գ, ա, բ, դ

4. դ, բ, ա, ա

%d bloggers like this: