Category Archives: Դարձվածքների բառարան

Ականջը բամբակ կոխել


Չլսելու տալ, խուլ ձևանալ

Ականջը կտրել


Տղա նշանել, նշան դնել

Ականջը կանչի


Որևէ առիթով մեկին հիշել

Ականջ դնել


1. Լսել

2. Գաղտնաբար լսել ուրիշի ասածը

3. Հաշվի առնել, հետևել

Ականջ անել


Լսել, ունկնդրել, անսալ

Ախ քաշել


Ցավից` վշտից հառաչել

Ախ ու վախ անել


Հոգոց հանել

Ախպեր տղերք


Մոտիկ` մտերիմ

Ախպերն ախպորը չի տա


Թանկարժեք ընտիր բան, որ ամենահարազատին չի կարելի տալ` զիջել

Ախորժակ պահել


1. Հագենալու չափ չուտել` սպասելով համեղ ուտելիքի

2. Մի լավ բանի ակնկալիք ունենալ

%d bloggers like this: