Category Archives: Դերասանական արվեստ

Օլեգ Եֆրեմով (Олег Ефремов)


ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Եֆրեմովն ունի ստեղծագործական իր ուրույն ոճը, արտահայտչական իր բնորոշ միջոցները, երևույթների գեղարվեստական մեկնաբանման իր առանձնահատուկ մեթոդը:

Օլեգ Եֆրեմովը ծնվել է 1927 թ. Մոսկվայում: 1949 թ. ավարտել է ՄԽԱՏ-ի ստուդիան: Առաջին անգամ խաղացել է 1956 թ. Միխայիլ Կալատոզովի <<Առաջին էշելոն>> ֆիլմում:

Եֆրեմովը նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում, որոնց թվում Սերգեյ Յուտկևիչի <<Պատմվածքներ Լենինի մասին>> (1957 թ.), Ալեքսանդր Զարխիի <<Իմ կրտսեր եղբայրը>> (1962 թ.), Ալեքսանդր Ստոլպերի <<Ողջերն ու մեռածները>> (1964 թ.), Սերգեյ Բոնդարչուկի <<Պատերազմ և խաղաղություն>> (1965-1967 թթ.), Էլդար Ռյազանովի <<Զգուշացիր ավտոմեքենայից>> (1966 թ.), Տատյանա Լիոզնովայի <<Երեք բարդի Պլյուշչիխայում>> (1967 թ.),  Գեորգի Նաթանսոնի <<Նորից սիրո մասին>> (1968 թ.), Յուրի Եգորովի <<Այնտեղ, հորիզոնից այն կողմ>> (1975 թ.), Վլադիմիր Բորտկոյի <<Հետաքննության հանձնաժողով>> (1978 թ.), Դանիիլ Խրաբրովիցկու <<Պոեմ թևերի մասին>> (1980 թ.), Էլդոր Ուրազբաևի <<Պետավտոտեսուչը>> (1982 թ.) և այլն:

1976 թ. Եֆրեմովը կերպավորեց Դմիտրի Ռուդինին` Կոնստանտին Վոյինովի <<Ռուդին>> կինոնկարում ըստ Ի. Ս. Տուրգենևի համանուն վիպակի: Եֆրեմովի Ռուդինը, չնայած իր հակասական բնավորությանը, պատասխանատվության մեծ զգացում ունի իր և մարդկանց հանդեպ: Ռուդինը այս ֆիլմում մեզ ներկայանում է որպես մեր ժամանակակիցը, քաղքենիության և կենցաղային բարքերի դեմ պայքարող անհատ:

<<Իմ մարմնավորած բոլոր հերոսները ուժեղ զգացմունքներով մարդիկ են: Իրավացի կամ ոչ, օբյեկտիվորեն նրանք միշտ ճշմարտացի են իրենց նկատմամբ, չեն ստում իրենց զգացմունքներում: Այդ է, իմ կարծիքով, գլխավորը: Նրանց մտքերը, տարակուսանքները, կրքերը պետք է մոտիկ ու հասկանալի լինեն մեզ` հետևաբար — ժամանակակից>>: Հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է ասել անվանի դերասանը:

1978 թ. Եֆրեմովը նկարահանվեց Ռոդիոն Նահապետովի <<Թշնամիներ>> ֆիլմում` ըստ Մաքսիմ Գորկու համանուն պիեսի: <<Եֆրեմովը կյանքում շատ պարզ է, նույնիսկ մի քիչ հասարակ, քչախոս և անհետաքրքիր: Երբեմն ձանձրալի է այնպես, ինչպես ուրիշների համար կարող է ձանձրալի լինել մի մարդ, որ զբաղված է իր մտքերով և ամենևին հակում չունի դրանք կիսելու ում հետ ասես: Իսկ նա այդպիսին է, որովհետև ֆանատիկոս է և արվեստով ապրում է առավոտից մինչև գիշեր>>:

Օլեգ Եֆրեմովի մասին այսպես է գրել քննադատ Նատալյա Կրիմովան:

Եվ իրոք, Եֆրեմովը հայտնի է ոչ միայն որպես տաղանդավոր կինոդերասան, այլև ռեժիսոր: Նա իրավամբ մտնում է այն արվեստագետների շարքը, որոնցով հպարտանում է սովետական թատրոնը: Նրա ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մոսկովյան <<Սովրեմեննիկ>> թատրոնի ստեղծման օրից, որի հիմնադիրն է նա և ղեկավարում էր երկար տարիներ: 1970 թ. Եֆրեմովը ՄԽԱՏ-ի գեղարվեստական ղեկավարն էր:

Եֆրեմովը նկարահանել է <<Կառուցվում է կամուրջ>> (1964 թ.) կինոնկարը:

Եֆրեմովի վերջին օրերի մասին հիշում է Լյուդմիլա Պետրուշեվսկայան. <<Այն, որ նա մահանում է, դա գիտեին բոլորը: Օլեգը լռում էր, երբեք չէր ցույց տալիս, որ հիվանդ է, չէր բողոքում ոչ մի բանից: Նրա մոտ նույնիսկ ամոթ էր խոսել իր հիվանդությունների մասին: Թատրոնը նրան խնամում էր: Հավաքվում էին բժիշկները և կատարում անհրաժեշտ բուժօգնությունը…>>:

1999 թվականն էր: Հեղինակային հեռուստաընկերությունում <<Ընթերցանություն>> նախագծում նկարահանվում էր Օլեգ Եֆրեմովը` կարդալով Չեխովի <<Իմ կյանքը պատմվածքը>>: Սա եղավ արտիստի վերջին դերը: Իր կյանքի վերջին ամսում Օլեգ Եֆրեմովը շատ էր աշխատում: Բժիշկները նրան խոստացել էին ևս կես տարվա կյանք: Դրանից ոգևորված Եֆրեմովը պլանավորեց վերջացնել <<Սիրանո դը Բերժերակ>>-ը և ի կատար ածել բազմաթիվ այլ ծրագրեր: Սակայն նա չհասցրեց:

2000 թվականին, մայիսի 24-ին Օլեգ Եֆրեմովը մահացավ իր սեփական բնակարանում:

 

Եվգենի Եվստիգնեև (Евгений Евстигнеев)


<<Ոչ մի անգամ չեմ տեսել, որ Եվստիգնեևը անհաջող խաղա: Նա բավական շատ է նկարահանվում: Սակայն նրա, թեկուզ չնչին, դերերում կա ինչ-որ կենդանություն, ինչ-որ անհատականություն:Նա մեր լավագույն դերակատարներից է>> (Գրիգորի Կոզինցև):

Բազմապլան դերասան է Եվստիգնեևը: Նրա դերասանական լուծումները հավասարապես տպավորիչ են, թե իրենց անսպասելիությամբ և թե հավաստիությամբ: Նույնսիկ էպիզոդիկ դերերում նա խուսափում է միօրինակությունից: Դերասանի հյութեղ կոմիզմը հայտնի է մեզ բոլորիս: Մի առիթով նա ասել է. <<Ծիծաղը ընդունակ է հարուցել ծայրահեղ զգացումներ` և սեր, և ատելություն: Այն կարող է ուժեղ զենք դառնալ:

Ծիծաղաշարժը պետք է ծնվի կյանքից: Իսկ երբ սկսվում են ռեժիսորական առաջարկությունները` գլխի վրա կանգնեք, դեմքը այսպես ծամածռեք` կարող է և ծիծաղելի վիճակներ ստացվել, բայց  այստեղ արդեն արվեստը վերջանում է: Իմ կարծիքով սա արվեստի սահմաններից դուրս է: Իսկ ընդհանրապես ես հավատացած եմ, որ ամենալուրջ բաների մասին անգամ կարելի է խոսել ծիծաղով>>:

Եվգենի Եվստիգնեևը ծնվել է 1926 թ.-ին:Սովորել է Գորկու անվան թատերական ուսումնարանում և ՄԽԱՏ-ի ստուդիայում: Հանդես է եկել սկզբում ՄԽԱՏ և 1957 թ.-ին <<Սովրեմեննիկ>> թատրոններում: Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի <<Մենամարտ>> կինոնկարում (1957 թ.):

Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնեևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու <<Լյուբուշկա>> (1961 թ.),  Միխայիլ Ռոմի <<Մեկ տարվա ինն օրը>> (1961 թ.), Իլյա Գուրինի և Վլադիմիր Բերնշտայնի <<Հավատացեք ինձ, մարդիկ>> (1964 թ.), Ալեքսանդր Գինզբուրգի <<Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը>> (1966 թ.), Միխայիլ Շվեյցերի <<Ոսկե հորթը>> (1966 թ.), Էլդար Ռյազանովի <<Զգուշացիր ավտոմեքենայից>> (1966 թ.), <<Հաջողության կեռմանները>> (1968 թ.), <<Ծերունի ավազակներ>> (1971 թ.), և <<Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում>> (1974 թ.), Իգոր Վոզնեսենկու <<Վիճակահանություն>> (1974 թ.) և <<Չարաճճի Բերենդեևը>> (1975 թ.), Նիկոլայ Գուբենկոյի <<Խեղված մանկություն>> (1977 թ.), Ալեքսանդր Զարխիի <<Պատմություն անհայտ դերասանի մասին>> (1977 թ.), ուր շնորհաշատ դերասանը հավաստի գույներով բացահայտեց այն դրաման, որ ապրում է բեմից հեռանալու փաստի հետ հաշտվող ծերացած արվեստագետը, Պյոտր Տոդորովսկու <<Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը>> (1981 թ.), Գեորդի Նիկոլայենկոյի <<Փոթորկածինները>> (1981 թ.), Յարոպոլկ Լապշինի <<Դեմիդովները>> (1983 թ.) և այլ կինոնկարներում:

1972 թ. Եվստիգնեևը խաղաց պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի <<Գարնան տասնյոթ ակնթարթները>> հեռուստատեսային բազմասերիանոց պատումում: Այդ դերակատարումով հիացած Իգոր Իլյինսկին ասել է. <<Կերպարի արտաքինի և ներքինի ինչպիսի հաճելի սինթեզ և սրան միահյուսված մանկան նման կյանքով մշտապես հիանալու և զարմանալու նրա ունակությունը… Սա ես իսկապես համարում եմ ժամանակակից դերասանի խաղաոճի չափանիշը>>

Եստիգնեևը մահացել է 1992 թվականին, մարտի 4-ին (այլ տվյալներով` մարտի 5-ին), սրտի վիրահատությունից հետո:

Քերոլայն Ահարոն, Caroline Aaron, Кэролайн Аарон


Քերոլայն Ահարոնը` Քերոլայն Սիդնի Աբադին,  ծնվել է 1952 թ., օգոստոսի 7-ին, Ռիչմոնդում: Ամերիկյան դերասանուհի է և պրոդյուսեր: Նա ավելի շատ հայտնի է  <<Թևեր>>(Wings) թոք-շոուում խաղացած իր դերով, որտեղ նա մարմնավորում է Մերի Փեթ Լիի կերպարը:

Նրա մայրը, Նինա  Ֆրիդման Աբադին քաղաքացիական իրավունքների ակտիվիստ էր Ամերիկայի Հարավում: Քերոլայնը սովորել է Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում (Կոլումբիայի շրջան)` արվեստի բաժնում: Քերոլայնը ամուսնացել է 1981թ.-ին` Ջեյմս Ահարոնի հետ: Նրանք ունեն երկու երեխա` Բենը և Սիդնին: Քերոլայնի ավագ քույրը` Ժոզեֆին Աբադին, թատրոնի տնօրեն էր և պրոդյուսեր, որը մահացավ կրծքագեղձի քաղցկեղից` 2002թ.-ին, մայիսի 25 ին` 52 տարեկան հասակում:

                   

                

                         Ֆիլմագրություն

01. Երիտասարդները և հանդուգնները (Սերիալ),  Молодые и дерзкие — 1972 թ.

02. Արի ինձ հետ հանդիպման Ջիմմի Դին, Ջիմմի դին, Приходи ко мне на встречу, Джимми Дин, Джимми Дин — 1982

03. Առանց հետքի, Без следа — 1983 թ.

04. Սիրելիս դա դու ես! , Крошка, это ты! — 1983 թ.

05. Եղբայրը այլ մոլորակից, Брат с другой планеты — 1984 թ.

06. Օ. Սին և Սթիգգին — О Си и Стигги — 1985 թ.

07. Խանդ — Ревность — 1986 թ.

08. Մոլլիի Դոդդիի ցերեկները և գիշերները (Սերիալ) — Дни и Ночи Молли Додд — 1987-1991 թթ.

09. Աննա — Анна — 1987 թ.

10. Դատարկ բույնը (Սերիալ) — Пустое гнездо — 1988-1995 թթ.

11.  Գործարար կինը — Деловая женщина — 1988 թ.

12.  Հանցագործություններ և զանցանքներ — Преступления и проступки  — 1989 թ.

Վիլլի Էյմս (Willie Aames)


Վիլլի Էյմսը ծնվել է 1960 թ. հուլիսի 15-ին Նյուփորթ Բիչում, Կալիֆորնիա: Ամերիկյան դերասան է, հեռուստատեսության և ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ: Դեռևս մանկուց նրա մոտ մեծ հետաքրքրություն կար կինոարդյունաբերության և թատերական արվեստի նկատմամբ: Առաջին անգամ Վիլլին հայտնվել է էկրանին հեռուստասերիալներից մեկում և չնայած սկզբից նա այնքան էլ դուր չէր գալիս հանդիսատեսին, սակայն շուտով այդ կարծիքները փոխվեցին: Վիլլին ավարտել է Կալիֆորնիայում գտնվող` Էդիոսնի ավագ դպրոցը և հենց այդ ժամանակ էլ և երգել է երգչախմբում և զբաղվել երաժշտությամբ: Ավելի ուշ` 1970-ականների վերջերին, Վիլլին ստեղծեց ռոք խումբ. որտեղ նա ոչ միայն խմբի ղեկավարն էր, այլ գլխավոր վոկալիստն ու կիթառահարը: Գրեթե նույն ժամանակ Էյմսը սկսեց նկարահանվել ֆիլմերում:

2005 թ. Վիլլի Էյմսը մասնակցեց հանրաճանաչ շոուներից մեկում և նրա երկրպագուների թիվը էլ ավելի շատացավ: Այդ ժամանակ նա նաև մրցանակ ստացավ: Վիլլիի կարիերան և կյանքը կտրուկ փոխվեցին դեպի վատը այն պահից, երբ նա սկսեց օգտագործել ալկոհոլ և թմրանյութեր: 20 տարուց ավել Վիլլին ծախսեց, որպեսզի բուժվի թմրանյութերից: Վիլլիի անձնական կյանքը նույնպես հագեցած էր: Նա եղել է ամուսնացած երկու անգամ: Մինչ իր երկրորդ կնոջ հետ ամուսնանալը, նա տուն գնեց Միսսուրիում:

Այժմ Վիլլի Էյմսը պարում է իր երկրորդ կնոջ հետ` Կանզասում: Նրանք ունեն դուստր` ծնված 1990թ-ին, և տղա` ծնված 1991թ.: Այժմ Վիլլին շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը` միաժամանակ աշխատելով մի քանի նախագծերի վրա: Ապագայում նա պատրաստվում է կյանքի կոչել մի շարք գաղափարներ: Նրա ընտանիքը, ընկերները և հարազատները հավատում են նրան, որ Վիլլիի մոտ ամեն ինչ կստացվի:

                      Ֆիլմագրություն

1. 100 անվանի երիտասարդ աստղեր (մինի սերիալ) — 2006թ.

2. Սիսի Փայքի հանրային կյանքը: Նոր աղջիկը քաղաքում — 2005թ.

3. The Missy Files — 2003թ.

4. Վիզուալ Աստվածաշունչ երեխաների համար — 1998թ.

5. An Eight Is Enough Wedding — 1989թ.

6.  8-ը բավարար է: Ընտանիքի վերամիավորումը:

Անժելա Էյմս (Angela Aames)


Անժելա Էյմսը ծնվել է 1956թ. փետրվարի 27-ին:  Ամերիկյան դերասանուհի է: Էյմսը ծնվել է Պիեռում, Հարավային Դակոտայում: Մինչև Հոլիվուդ ժամանելը` 1978թ., նա սովորել է Հարավային Դակոտայի միջնակարգ դպրոցում և ավարտել տեղի համալսարանը: Նա դասընթացներ է անցել Լի Սթրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում և Հարվի Լեմբեքի կատակերգության սեմինարներում:

Անժելայի առաջին դերը եղավ Փոքրիկ Բո Պիպի դերը <<Հեքիաթներ>> (Fairy tales (1979) չափահաս ֆիլմում: Նույն տարում  նա խաղաց իր հերթական դերը <<H. O. T. S. >> ֆիլմում: Անժելա Էյմսը հիմնականում Հոլիվուդում հանդես է եկել 1970-1980-ական թվականներին, սակայն բոլոր այդ դերերը էպիզոդիկ դերեր էին: 1983 թ. նա հայտնվեց  Cinemax-ի <<Սիրված պատմություններ>>-ում` խաղալով 24 մետրանոց հսկայի դեր: Էյմսի գլխավոր դերերից մեկը եղավ 1983թ. նկարահանված Ջիմ Վայնորսկիի <<Затерянный мир>> ֆանտաստիկ, արկածային ֆիլմում: Այստեղ Էյմսը կարողացավ ցույց տալ իր դերասանական և կատակերգական ունակությունները: Նա հայտնվել է նաև <<The Dom DeLuise Show>> սերիալում, Փեննիի կերպարում` որպես ֆիթնեսի հրահանգիչ: Էյմսը ամուսնացել է 1987թ. հունիսի 27-ին: Անժելա Էյմսին սպանված գտան իր ընկերոջ տանը Վեսթ Հիլսում` Սան Ֆերնանդոյի հովտում` 1988թ. նոյեմբերի 27-ին: Հետագայում դատաքննիչը պարզեց, որ նրա մահը սրտի մկանների վատթարացման պատճառ էր, հավանաբար պայմանավորված վիրուսով:

                       Ֆիլմագրություն

01. Flex (1988)

02. Роботы-убийцы (1986)

03. Затерянный мир (1985)

04. Битва в штаб-квартире (1985)

05. The Cracker Brothers (ТВ) (1985)

06. Мальчишник (1984)

07. Ночной суд (сериал) (1984-1992)

08. Likely Stories, Vol. 4 (ТВ) (1983)

09. Automan (сериал) (1983-1984)

10. Лицо со шрамом (1983)

11. Hardcastle and McCormick (сериал) (1983-1986)

12. Focus on Fishko (1983)

13. Boxoffice (1982)

14. Чирс (сериал) (1982-1993)

15. The Perfect Woman (ТВ) (1981)

16. Каскадёры (сериал) (1981-1986)

17. …все куколки

18. This Year’s Blonde (ТВ) (1980)

19. Блудный сын (ТВ) (1980)

20. H.O.T.S. (1979)

21. Fairy Tales (1978)

22. Морк и Минди (сериал) (1978-1982)

23. Лодка любви (сериал) (1977-1986)

24. Элис (сериал) (1976-1985)

Բեվերլի Իլեյն էդլենդ


Բեվերլի Իլեյն էդլենդը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 16-ին Հոլիվուդում (Կ ալիֆորնիայի նահանգ): Մայրն այնքան էր ուզում նրան դարձնել կինոաստղ, որ դեռ 2 տարեկանից նրան տանում է դերասանական վարպետության դասընթացների: Ինը տարեկան հասակում Էդլենդը խաղում է էպիզոդիկ դեր <<Վաճառողի մահը>> (Death of Salesman) ֆիլմում (1951թ.) և այնուհետև յոթ տարի կորավ կինոստուդիաների տեսադաշտից: Նա վերադարձավ կինոթատրոնների էկրաններին 1958 թ.` արդեն որպես գեղեցիկ շիկահեր և խաղաց փոքրիկ դեր երաժշտական, ռոմանտիկ, պատմական մի ֆիլմում` <<Խաղաղօվկիանոսյան պատմություն>> (Тихоокеанская история): Դրան հաջորդեցին կենսագրական դրաման` <<Չափազանց շատ, չափազանց արագ>> (Слишком много, слишком быстро), ռոմանտիկ դրաման` <<Մարջորի Մորնինգսթար>> (Марджори Морнингстар — 1958թ.), աննկատ հայտնվելը հեռուստատեսությունում` <<Ռեդ Սքելթոնի շոուն>> (Шоу Реда Скелтона — 1959թ.) և Բեվերլիի վերջին դերը եղավ արկածային <<Կուբայի ապստամբողները>> (Кубинские мятежницы) ֆիլմը (1959թ.): Այս ֆիլմը նաև հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի աստղ, դերասան Էրոլ Ֆլիննի վերջին դերն էր, ով 33 տարով մեծ էր իր գործընկերոջից և սիրուհուց` Բեվերլի Էդլենդից: Նրանք ծանոթացել էին 1957թ., երբ Բեվերլին պարուհի էր “Warner Bros” կինոստուդիայում: Նրանք ճանապարհորդեցին Աֆրիկայով, Եվրոպայով և ապրում էին Ջամայկայում, որտեղ Ֆլիննը ֆերմա ուներ: Բեվերլիի մայրը դեմ չէր այդ հարաբերություններին, ընդհակառակը` նա միանգամայն լավատեսական հայացքով էր նայում այդ ամենին, քանի որ նա հույս ուներ, որ Ֆլիննը իր աղջկան կդարձներ ճանաչված դերասանուհի: 1961թ.-ին Բեվերլիի մայրը` Ֆլորենս Էդլենդը իր <<Մեծ սեր>> կենսագրական գրքում հայտարարեց, որ Ֆլիննը սեքսուալ հարաբերություններ է ունեցել իր աղջկա հետ, երբ նա 15 տարեկան էր: 1988թ. Բեվերլին ինքը պատմեց Ֆլիննի հետ իր հարաբերությւնների մասին <<Մարդիկ>> (People) ամսագրում, իսկ գիրքը, որը գրել էր նրա մայրը, համարվեց դավաճանություն: Նրա կյանքում եղել է և մեկ այլ դժբախտ պատմություն:  1960թ. Բեվերլիի մոր ծանոթը մնում էր իրենց տանը, երբ հաջորդ առավոտյան այդ մարդուն հայտնաբերեցին սպանված հենց իր սեփական զենքով: Բեվերլին ոստիկանությանն ասաց, որ նա բռնաբարել է իրեն գիշերը, որից հետո հարձակվել աղջկա վրա արդեն զենքով: Քաշքշոցի ընթացքում զենքը հանկարծակի կրակել ու սպանել էր այդ մարդուն: Մեկ ամիս անց տասնյոթամյա Բեվերլիին կանչեցին դատարան:Սակայն դա ճակատագրական չեղավ նրա համար, ուղղակի նա այլևս չզբաղվեց իր դերասանական կարիերայով, այլ սկսեց զբաղվել երգի ու պարի կարիերայով: Նա Կաիլֆորնիայում չէր երկար ժամանակ, սակայն մի քանի տարի անց վերադարձավ իր հայրենիք: Բեվերլին երեք անգամ ամուսնացել է: Առաջին ամուսնությունը Մորիս Ժոզե դե Լեոնի հետ էր (1961-1964), երկրորդը` Ժոզեֆ Մակդոնալդի հետ (1967-1969): Երրորդ ամունսությունը Ռոնալդ Ֆիշերի հետ էր, ով զբաղվում էր ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով: Բեվերլին ու Ռոնալդը չբաժանվեցին: Նրանք ապրեցին իրար հետ մինչև իրենց կյանքի վերջը: 1980թ. նրանք ունեցան դուստր, որին անվանեցին Ջոյ Ֆիշեր: Երբ Ռոնալդն ու Բեվերլին ծանոթացան, այդ ժամանակ Բեվերլին հասկացավ, որ պետք չէ շարունակել այլևս դերասանական կարիերան: Նա աշխատում էր մատուցող, այնուհետև դարձավ տնային տնտեսուհի, ինչին այդքան ձգտում էր երկար տարիներ:

Բեվերլի Էդլենդը մահացել է 2010թ. հունվարի 5-ին` 67 տարեկան հասակում` Կալիֆորնիա նահանգի Լանկաստեր քաղաքի բժշկական կենտրոնում: Մահվան պատճառը շաքարային դիաբետի բարդացումն էր և սրտի անբավարարությունը:

                Ֆիլմագրություն

Վաճառողի մահը (Death of a Salesman) — 1951թ.

Խաղաղ օվկիանոսի հարավը (South Pacific) -1958թ.

Չափազանց շատ, չափազանց արագ (Too Much, Too Soon) — 1958թ.

Մարջորի Մորնինգսթար (Marjorie Morningstar) — 1958թ.

Կուբայի ապստամբողները (Cuban Rebel Girls) — 1959թ.

Ռեդ Սքելթոնի շոուն (The Red Skelton Show) — 1959թ.

                                                                                       

                                                                                                 Թարգմանությունը` Վարդան Հարությունյանի

%d bloggers like this: