Category Archives: Դիցաբանություն

Դիցաբանական ժամանակաշրջաններ


Տարբեր պատմական ժամանակաշրջաններում դիցը հասունացել է և եղել բոլոր ազգերի մոտ: Համաշխարհային դիցաբանական միտքը գալիս է ասելու, որ բոլոր հիմնական թեմաները նրանց բոլորի մոտ առկա են, օրինակ` ջրհեղեղը: Շատ հին են դիցերը նվիրված արևի (սոլյարային), լուսնի (լունարային) և աստղերի (աստրալային) ծննդին:: Շատ հին են նաև դիցերը նվիրված տիեզերածնությանը, ինչպես նաև մարդոու ծննդին (անթրոպոգոնիկ դիցեր): Շատ կարևոր են նաև դիցերը նվիրված հրաշք ծննդին, հանդերձյալ աշխարհին և ճակատագրին: Ամենաուշը առաջացան էսխատոլոգիկ դիցերը` աշխարհի վերջին դիցերը:

Դրաման դիցաբանության տեսանկյունից


Հույն պատմիչներից ամենահույնը` Պյունդարոսը (ք.ա. 7-րդ դար) գրել է. <<Անկանխատեսելիության շլացուցիչ պահը անսպասելին կընծայի, ինչ սպասում էիր` չի ուղարկի>>:

Հին հունական արժեքների սիստեմում կար մի հասկացողություն, որ շատ ճիշտ խորհրդանշում էր գեղարվեստական իդեալի գաղափարը` <<ճիշտ պահ>>: Նույն Պյունդարոսը գրում է. <<Իսկ ամենից բարձրն է` ճանաչել սեփական ժամը>>: Օրգանական մադու համար աշխարհը փակ սիստեմ չէ, այլ այս աշխարհի միջով արտացոլվում են այլ աշխարհներ, այստեղից էլ այն թախիծը, որ դեռ մեկ-մեկ մեզ այցելում է` <<մեծագույն լքվածության թախիծը>>: Օրփիկները, պյութագորացիները, Էլևսինյան միստերը, Դիոնիսոսը, Հերակլեսը. բոլորին հուզում էր մեկ հարց` կյանքի և մահվան բևեռները որպես մեկ ամբողջ կեցության երկու մաս: Զգայական կյանքը անվերջ կայացում է, սակայն հոգևոր տեսողության համար այն թվացյալ է և նրա տեսողության համար մահը կորցնում է իր արտակարգ իմաստը: Միստը անցնում է այդ ճանապարհը, որից հետո նրան բացվում է այն հավերժականը, նրա <<Եսը>>, որը եղել է նախքան նրա ծնունդը և լինելու է նրա մահից հետո: Սակայն որտեղ է Աստված: Աստված զմայլված է աշխարհով մեկ, Աստված սեր է, անսահման սիրո մեջ նա տվեց իրեն, մասնատեց, նա մեր մեջ է, և միստը փորձում է արթնացնել իր մեջ աստվածայինը: Պլուտարքոսը գրում է այն սարսափի մասին, որ վերապրում էր միստը` համեմատելով այն մահվանը պատրաստվելուն:

Հաղորդակցմանը նախորդում էր կյանքի խիստ փոփոխություն, որտեղ զգայականը պետք է ոչնչացվեր: Օրինակ` ծոմ, մեկուսացում, աղոթք, մաքրագործական և հոգևոր վարժություններ: Այն ամենը, ինչից մարդը կառչած է այս աշխարհում, պետք է կորցնի իր արժեքը: Միայն հաղթահարելով սեփական ցածրագույն բնությունը` հնարավոր է անցնել երկրորդ փուլին: Պատմելով հաղորդակցման մասին` մենք պետք է հասկանանք, որ սովորական անփորձ մարդը չէր կարող մասնակցել դրան: Մեր գիտակցությունն ընկած է պարզ տպավորությունների հետևից, որոնք իրենց հերթին փոփոխական են: Հերակլիտեսը գրում է. <<Հնարավոր չէ երկու անգամ միևնույն գետը մտնել, ինչու էլ այն, ինչ կայացման պրոցեսում է, զուրկ է իրական կեցությունից, ինչու էլ ծիծաղելի է, երբ մենք վախենում ենք մահից այն դեպքում, երբ մահանում ենք ամեն վայրկյան և այսքան բազմապիսի>>:

Այդ փորձություններից հետո, երբ միստը կարողանում է հաղթահարել իր ցածրագույն բնությունը, նա հայտնվում է մի նոր` ավելի սարսափելի հնարավորության առջև, նա ամեն ինչ կորցրել է, փոխարենը միայն դատարկություն է: Մարդն իրեն զգում է մահացած, հին արժեքները վերացել են, փոխարենը` ոչինչ, և միստը հասնում է այն ծայրամասին, որտեղ Ոգին ցանկացած կյանք հայտարարում է մահ: Այսուհետ սկսվում է մի նոր փուլ` ճանապարհ դեպի Հադես: Բազմաթիվ պատմություններում պատմվում է, թե ինչպես հերոսը պետք է անցներ կրակի, ջրի և սրի միջով: Այն ամենը, ինչին նա կապված էր այս կյանքում, սպանված է: Այսինքն, ինչպես թուրը կանցնի կենդանի մարմնի միջով, այնպես էլ ոգին, այրելով ամբողջ զգայական ոլորտը, մաքրում է այն << և ժամանակն անցնում է քո կողքով ինչպես ջրերը…>>:

Դրանից հետո հաղորդակցվողին կամ միստին <<հանում են Հադեսից>>: Նրա ոգին զարմանալի թեթև է, ծնունդն ու մահը այլևս նրան չեն վերաբերում, նրա մեջ արթնացել է բարձրագույնը` Եսը: Սոֆոկլեսը գրում է. <<Հազար երանի նրանց, ովքեր հասնում են մեռյալների արքայությունը, միայն նրանցն է կյանքը, մնացյալ բոլորին մնում է ողբ ու չարչարանք>>: Աստված դիմավորում է հաղորդակցվողին <<ճանաչիր ինքդ քեզ խոսքերով>>: Միստը պատասխանում է` <<դու կաս>>: Այսպիսով, հաղորդակցվել կնշանակի արթնացնել քո մեջ Աստծուն-Հարություն:

Դիոնիսոսի դիցում ավարտված ձևով տրվում է տիեզերականը` մետամորֆոզի միջոցով դառնալով <<ներքին, անձնական, գաղտնի ապրում>>: Տիտանները մասնատում են Աստծո որդուն` անջատելով նրա սուբստանտը (բուն էությունը) Հորից: Հերակլիտեսը գրում է. <<Միևնույն աստվածն են Հադեսն ու Դիոնիսոսը` մահվան և հարության աստված, դառնում են զոհ: Ինքը` Աստվածը, որպես Արարիչ, ներկայանում է որպես քուրմ (զոհ խժռող, զոհ պահանջող) և ինքն էլ չարչարվողն է, որպես զոհ տրվողը, զոհաբերվողը, այդ վիճակում ինքը զոհն է>>:

Առհասարակ ուտեստը դիցերում միշտ կապված է 3 տարրերի հետ`

1. մահ

2. բերրիություն

3. կյանք

Զոհաբերության խորհուրդը մասնատման խորհուրդն է, որն իր հերթին բերում է բերրիություն, այնուհետև` հարություն: Դիոնիսյան չարչարանքները հիմք դարձան հունական ողբերգության համար: Դիոնիսոսը կարող է հայտնվել բարի կամ կործանարար, քանի մասնատված երկու աշխարհների տերն է: Երկու աղբյուրներից` Մոռացության և Հիշողության, խմում են իջնողները և հարություն առնողները: Ռեա-Դեմետրան Դիոնիսոսին սովորեցրեց իր խրախճանքները (օրգիաստիկ միստերիաները): Պլատոնը գրում է, որ գոյություն ունի 4 տեսակի խենթություն`

1. Պոետիկ հրճվանքը մուսաներից

2. Պայծառատեսությունը Ապոլոնից

3. Սիրո խենթությունը Աֆրոդիտեից և Էրոսից

4. Միստերիաները Դիոնիսոսից

<<Երգեր և ողբերգեր հանուն Դիոնիսոսի>> — Այս դրամատիկ դիֆիրամբը (ձոներգը) և ֆրենոսը (լաց, ողբ) դարձան ողբերգության հիմք: Հունական թատրոնը ծնվում է Դիոնիսոսի դիմագծերի հիման վրա` տարածելով դիմագծերը հերոսների վրա, որոնք առաջանում կամ սկիզբ են առնում որպես դիմակներ, Դիոնիսոսի կերպարանափոխություններ: Այստեղ, հրաժարվելով սեփական անձից, (կառնավալ, կերպարանափոխություն) հերոսը մտնում է մեկ ուրիշի բնության մեջ:

Ողբերգական խոսռը (ոչ թե երգչախումբը) դրամատիկ նախաֆենոմենն է, տեսնել սեփական անձը կերպարանափոխված և գործել մեկ ուրիշի անունից, սա դրամայի կարևորագույն հատկանիշներից է: Իրականում հունական ողբերգության միակ հերոսը դա միշտ չարչարվող, մասնատվող Դիոնիսոսն է: Մնում էր մեկ հույս, որ վերջում այդ մասնատմանը վերջ է տրվելու (Էդիպի ճանաչողության ճանապարհը):Այսպիսով, դրամայում լիովին ձևավորվում է միստերիալ ուսմունքը, ըստ որի մենք ճանաչում ենք աշխարհի ամբողջականությունը, այնուհետև նրա մասնատումը որպես չարիք և այնուհետև ճանապարհ դեպի նոր հարություն:

Ողբերգության մեջ շատ կարևոր են կանանց դերերը, որոնք ֆրենոսի հեղինակներն են: Ոգեշնչվածը, պայծառատեսը, պարուհին, ողբացողը, խենթացողը, օրինակ Դիոնիսյան պայծառատես Կասանդրան: Մենադ, բաքոսուհի, Էրինուհի և Մենիդ, վերջապես Մուսա. և այս կանացի քրմությունը ամբողջովին պատկանում է Դիոնիսոսին: Սեմելան, Ինոն, Իոն, Ավտոնոյան, Ագավան` բոլորը խենթանում են: Սակայն խենթանում են նաև Այաքսը, Հերակլեսը, Աքիլեսը: Դիոնիսոսը ունի նաև, որպես խորհուրդ, տղամարդ-կին-բնություն: Հիշենք, որ կանացի զգեստներով մենք գտնում ենք Հերակլեսին, Աքիլեսին, Ոդիսևսին, Թեսևսին, այնուհետև Դիոնիսյան հերոսները իջնում են Հադես (Օրփեոսը, Ոդիսևսը, Թեսևսը): Նրան են պատկանում նաև ծաղկունքի հերոսները` Հիակինտոսը, Նարգիզը, Կիպարիսը, Դափնեն (հենց բուսական և կենդանական կերպարներն են, որ կապված են բերրիության ոլորտի հետ):

Այսպիսով, չարչարանքները և խենթությունները բերում են խենթություն, այնուհետև մարմնականի մահվանը և հոգևորի հարությանը: Խենթացած, էքստատիկ վիճակում նա ճեղքում է գիտակցության ոլորտը, որպեսզի վերադառնա <<Հոր մոտ>>:

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Դիցաբանական մտքի մետամորֆոզ


Ի սկզբանե գործում է 2 սկզբունք` ազատ ստեղծագործական ոգի (Քրոնոս, Հերակլես) և բնական անհրաժեշտություն (Օձ, Դիոնիսոս): Մեզ հասած հնագույն գրավոր գործը Ռիգվեդիան է, որը պարունակում է իր մեջ նախնական հավատքը: Այստեղ բոլոր աստվածները միևնույն մեկ աստծո տարբեր տեսակներն են, կերպարներն են: Այստեղ սկսում ենք գիտակցել այդ նախնական մեկ աստվածությունը: Վեդաների աստվածները անմիջականորեն կապված են բնության տարերքների հետ և միևնույն ժամանակ չեն նույնացվում նրանց, այլ արտահայտում են Աստծո գործողությունը: Վառունա նշանակում է ծածկողը, սակայն ինքը ոչ թե երկինքն է, այլ երկնքի Ոգին, Ամբողջը: Սուբյեկտիվ անհրաժեշտությունը, դառնալով օբյեկտիվ անհրաժեշտություն, մեղսագործվում է գիտակցության միջոցով` դառնալով բնություն և նյութ: Այդ զարգացումը մենք ընկալում ենք որպես հետզհետե մասնատում, անցում ընդհանուրից մասնակիին: Դրսևորվողը գերագույն Աստվածն է, սակայն նրա կողքին հայտնվում է նյութական պատճառը, որը ներկայացնում է նրա ձևագոյացումը: Ինչպես ծնարար սկզբունք, այդ ուժը կանացի է, համընդհանուր մայր, մատերիա: Այսպիսով, ինքն էլ հենց դառնում է բազմաստվածության հիմք: Արիացիների հավատքում նրա անունն է Ադիտի (հարուստ): Հիմքում` Ադ- նշանակում է խժռողը, ընկալողը: Հույները այդ առաջին աստվածուհուն անվանեցին Ուրանիա, պարսիկները` Միտրա, փյունիկեցիները` Աստարտու: Վերջապես նա դարձավ Աֆրոդիտե: Այս մաքուր <<հնարավորությունը>> Եգիպտոսում կոչվում էր Գիշեր (Նյուկտա), Հունաստանում` Լետո: Դիցաբանական մտքի զարգացման հետ հնարավորությունը դառնում է իրականություն և այն առաջին Աստծո տեղը զբաղեցնում է երկակի բնությունը: Հիշենք Քրիստոսին. նրա արքայությունը Սատուրնի արքայությունն էր և կոչվում էր Ոսկեդար (մաքուր հոգևոր դար): Այստեղից էլ նա չի հանդուրժում հենց իր կողմից ստեղծված ձևերը (խժռում է սեփական զավակներին): Որպես բացասական ուժ, նա ներկայանում է իր կնոջ միջոցով` Հռեայի (Կիբելա): Նա նույն Ուրանիան է, սակայն արդեն կոնկրետ նյութական: Նրա բնությունը ջրերն են, հոսքը: Ինչպես Հերակլիտեսն է ասում <<զրոյական բնության մեջ ամեն ինչ հոսում է, ինչու էլ Հայրը, բացասելով սա, դառնում է Հադես, անտեսանելի>>: Հաջորդ փուլը Զևսի դարաշրջանն է, սակայն մենք տեսնում ենք, որ նյութականը արդեն իշխում է նրա մոտ, կանացի բնությունը նրա վրա մեծ ազդեցություն ունի: Նա սիրում է Լեդային, Դանայային, Եվրոպային, Ալքմենեին, Սեմելային և այլոց:Այստեղից կատարենք անցում դեպի Արևորդին: Ասորիների մոտ սա Բելն է, պարսիկների մոտ` Միտրան, փռյուգիացիների մոտ` Ատտիսը, հույների մոտ` Ապոլոնը: Սա նորից նույն հոգևոր հայրական սկզբունքն է, սակայն գործում է ավելի նեղ տարածքում: Եթե Զևսը շատ կանանց էր սիրում, ապա Ապոլոնը, ում ետևից որ ընկնում է, փախչում են իրենից, իսկ հերոս Հերակլեսը արդեն թույլ է տալիս, որ կինն ապտակի իրեն և ինչպես երկնային արքան առանձնանում է արևի տեսքով, այդպես էլ Ուրանիան (երկնային թագուհին) դառնում է լուսնային: Արև-Աստվածը արարում է երկրային կյանքը: Հին աշխարհում դա պատկերվում էր որպես մասնատված և ցրիվ տված Աստծո մարմին, սակայն այդ աստվածային մասնատվածությունը ցեղի կյանքում նորից վերականգնվում է կենսական պահանջի միջոցով և օրգանական կյանքի աստվածը ֆալոսի բնույթ է կրում: Հնդիկների մոտ նրան անվանում էին Շիվա, Էրոտ, որտեղ սրբացվում էր մարմնավաճառությունը և այդ պահում մերժվում է անձը, մյուս կողմից հաստատվում է ցեղը, ինչու էլ մի կողմից ինքը մահվան և քայքայման աստվածն է, մյուս կողմից` կյանքի: Հերակլիտեսը գրում է, որ Դիոնիսոսը նույն Հադեսն է, աբխազների մոտ` Ադոնիսը, եգիպտացիների մոտ` Օսիրիսը:

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Մեծ մայրը


Ամբողջ տարերային, հրեշային մայրիշխանության դիցը իր ավարտն է ստանում Մեծ Մոր կերպարում: Սրա ծննդավայրը Փոքր Ասիան էր, որտեղ նրան ճանաչում էին տարբեր անունների ներքո, որտեղից էլ ք.ա. 204թ. նա հասավ Հռոմ: Փռյուգիայում նրան անվանում էին Կիբելա: Այստեղ նրա սիրեկանն էր երիտասարդ օրգիաստիկ աստված Ատտիսը: Կիպրոսում նրան անվանեցին Աֆրոդիտե: Այստեղ նրա ընկերը Ադոնիսն է: Դասական Հունաստանը նրան ճանաչում է որպես հրեա: Հեսիոդոսի մոտ նա ծնվում է Ուրանոսի արյան կաթիլներից, ծովի փրփուրից: Տիեզերական Աֆրոդիտեի գաղափարը երբեք չի մահացել: Նրա մասին գրել են Պարմենիդոսը, Էմպեդոպլեսը, Պլատոնը, Արիստոտելը:

 

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Տերատոմորֆիզմ


Խոսքը գնում է հրեշների մասին, որոնց պետք է ընկալել որպես հողային, տարերային ուժեր: Ուրանոսը և Գեան ունեցան տիտաններին. ցիկլոպներին, հարյուրաձեռքերին: Հարյուրգլխանի Տիֆոնը, որ Երկրի ու Տարտարոսի որդին էր, ունեցավ հսկաներին, որոնք ծնվեցին Ուրանոսի արյան կաթիլներից: Էրինուհիները պառավներ էին` շան մռութներով, գզգզված մազերում օձեր էին: Նրանք սև զգեստներով էին ու արյունոտ ձեռքերով: Նրանք հետապնդում և սպանում էին ցեզի մոր արյան դեմ մեղսագործողին` օրինակ Օրիստինեին:

Էքիդնան և Տիֆոնը ունեցան երեքգլխանի Հադեսի շանը` Ցերբերին (Կերբերին), Լերնեյան հիդրային, երեքգլխանի Հիմերային: Գորգոնաներից մեկը` Մեդուզան, Պոսեյդոնից ունեցավ Պեգասին: Սիրենաները կույս աղջիկներ էին: Սքիլլան 12 թաթով էր ու 6 գլխով: Իսկ Քարիբդիսը հսկայական ջրապտույտ էր:

 

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Անիմիզմ


Լատիներեն նշանակում է հոգի, հավատք, ըստ որի ամեն ինչ ունի հոգի, ունի կրկնօրինակ, երբ վայրկյանի ազդեցության տակ մարդու գիտակցության մեջ առաջանում է դեմոն: Այդ դեմոնը դեռ չունի արտաքին կերպարանք, սակայն մի տարերային ուժ է, որը վայրկենապես առաջացնում է արհավիրք և նույնքան արագ անհետանում: Այստեղ արդեն մարդը անջատում է նյութը <<նյութը և գաղափարը>>: Անիմիզմը շատ տարածվեց հրեշային դարաշրջանում: Հոմերոսը դեմոն է անվանում ճակատագրի ուժը, որի հետ հնարավոր չէ մրցակցել (յուրահատուկ վայրկյանի Աստված):

 

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Մեղսագործություն


Հնագույն փիլիսոփա Անաքսիմանդրեսը գրել է. <<Բազմապիսիության ծնունդը ամբողջական անսահման ապեյրոնից (անսահմանություն) սուտ է և մեղք, որի համար այն ամենը, ինչը մեկուսանում է, իր հատուցումը կկրի ոչնչանալով>>:

  Հոգու մեղք էր համարվում անձնական ինքնորոշումը: Աշխարհը չարչարած առանցք է ամբողջական կեցության: Առաջինը կտակարանում դրա մասին պատմվում է Ադամի և Եվայի պատմության մեջ, որտեղից մենք պետք է հասկանանք, որ ի սկզբանե Ադամ, որ նշանակում է մարդ, իսկ Եվա (Հավվա), որ նշանակում է կյանք և օձ: Այսինքն Եվան խորհրդանշում է Ադամի մարմնացումը, նյութացումը, որին նա տրվեց: Մեղսագործության հնագույն այս շպիզոդը դիցում մենք հանդիպում ենք տիտանների պատերազմի պատմության մեջ: Այսինքն, երբ Երկինքը և Երկիրը պատերազմեցին: Տիտանական մեղքը համարվում էր տիեզերական մեղսագործություն: Հնագույն հերմետիկ դպրոցներից մեկի` Օրփիկականի հիմնում երգվում է. <<Մեր մեղսագործ նախնիների հավերժ թույնը մասնատեց աստվածային ներդաշնակությունը, ամբողջականությունը` ստեղծելով չարչարանքի աշխարհ` այսինքն առաջին մեղսագործությունը: Մեղսագործությունը կայանում է նրանում, որ մարդ էակը իր ճանաչողության մեջ անընդհատ կկառչի անցողիկից` հավերժականը անտեսելով (Պետրարկա) :

Դիոնիսոսի ծիսակատարություններում քավվում էր մեղսագործությունը: Մասնատված Աստծո որդին` Դիոնիսոսը, խորհրդավրում էր Հոր չարչարանքները և հարությունը: Հույն փիլիսոփա Էմպեդոպլեսը (490-430 ք.ա.) գրում է. <<Ի սկզբանե ամեն ինչ մասնատված էր 4 տարրի` կրակ, օդ, ջուր և հող, որոնք միանում և բաժանվում են 2 ուժերի օգնությամբ` Սեր և Ատելություն և դրանց չափից է գոյանում ամեն ինչ: Իրենք` տարրերը, մնում են անփոփոխ>>:

Դիոնիսոսը միավորւմ է իր մեջ աստվածային հավերժականը մարդկային ժամանակավորի հետ, սակայն երբ նրա մոտ <<աստվածայինը>> նորից արթնանում է հոգու մեջ, ապա նա տենչում է Հոր արքայությանը, Ոգեղենին: Գիտակցությունը` Հերան, խանդում է որդուն հոր նկատմամբ: Նա ուղարկում է տիտաններին և նրանք մասնատում են Դիոնիսոսին: Այն գոյություն ունի մարդու մեջ որպես զգայական-գերզգայական ճանաչողություն: Սակայն, եթե բավ լինի հոր սերը որդւն, ապա նա նրան կպահպանի և որդին հարություն կառնի որպես Աստծո որդի:

Հարգելի ընթերցողներ, ուղղագրական, կետադրական կամ այլ սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ թողեք ձեր հաղորդագրությունները տեքստի ներքևի հատվածում գտնվող comment բաժնում: Նախապես շնորհակալություն:

Ցեղային անեծք


Այստեղ պատմվում է այս կամ այն ցեղի կործանման մասին: Թեբեի արքա Լայոսը առևանգում է Պելոպի որդուն և անարգում նրան: Այստեղից էլ Լայոսը անիծվում է Պելոպի կողմից, որ պետք է մահանա իր որդու ձեռքով: Էդիպը ամուսնանում է իր մոր հետ և նրանք ունենում են չորս զավակ: Նրա որդիները` Էթեոկլեսը և Պոլինիկեսը, նույնպես սպանում են իրար: Կործանվում են նաև նրանց թոռները: Բոլորին հայտնի են Տանտալոսի մեղքերը: Սրանք բազմապատկվեցին նրա զավակների կողմից: Տանտալոսի որդի Պելոպը խաբում է իր ձիապանին, որի պատճառով ընկնում է նրա անեծքի տակ, որի պատճառով նրա որդիները` Ատրևսը և Ֆիեստը, ամբողջ կյանքում թշնամիներ էին: Ատրևսը պատահաբար սպանում է իր որդուն, որին ուղարկել էր Ֆիեստը, կարծելով, որ դա Ֆիեստի որդին է: Ի պատասխան` նա հրավիրում է Ֆիեստին խնջույքի և հյուրասիրում Ֆիեստի որդիների մսով: Իր կնոջը` Աերոբային, նա ծովն է գցում, իսկ Ֆիեստի որդուն ուղարկում, որ սպանի հորը, սակայն որդին, հասկանալով Ատրևսի դավը, սպանում է նրան: Մնում են Ատրևսի երկու որդիները` Ագամեմնոնն ու Մենելաոսը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ահավոր պատերազմներ են վարում: Տրոյայի պատերազմից հետո Ագամեմնոնին սպանում է Կլիտեմնեստրան` իր սիրեկան Էգիսթոսի հետ, որը նույնպես նրա հորեղբոր որդին էր: Եվ վերջապես, Էգիսթոսին իր սիրուհու հետ սպանում է Օրեստեսեը` Ագամեմնոնի որդին: Օրեստը փախչում է էրինուհիներից և գտնում իր փրկությունը Աթենքի աերոպագում (Աերոպագ — առաջին դատարան):

Ֆետիշիզմ — Բուսական, կենդանական և մարդկային


                Բուսական ֆետիշիզմ

1. Խաղողի ճութը, ինչպես նաև վայրի խաղողը խորհրդանշում էին Դիոնիսոսին, որը և ւներ բազմաթիվ <<խաղողային>> անուններ:

2. Կիպարիս — կապված է սգո արարողության հետ: Միևնույն ժամանակ խորհրդանշում է բնության բերրիությունը, սերը: Այն կապվում է Աֆրոդիտեի և Արտեմիսի անունների հետ:

3. Բարդի — արծաթափայլ տերևի և կեղևի դառնության պատճառով խորհրդանշում էր դժբախտություն: Պերսեֆոնեի դաշտը Հադեսում ամբողջովին բարդիներից էր:

4. Դափնի — խորհրդանշում է մաքրություն, լույս, առաջացում: Ապոլոնը ծնվել է դափնու ծառի տակ և երբ սպանում է պիթոնին` նա մաքրագործվում է դափնու տերևով: Ինչևէ` դափնին Ապոլոնի ծառն է:

5. Կաղնի — Զևսի ծառն էր համարվում: Դոդոնա քաղաքում  էր գտնվում Զևսի սրբազան կաղնու ծառը, որի սոսափյունով գուշակում էին:

            Կենդանական ֆետիշիզմ

1. Թիթեռ — խորհրդանշում էր հոգին: Հունարենում թիթեռ կոչվում է <<փսիխե>>, միևնույն ժամանակ և հոգի:

2. Օձ — տիպիկ խտոնիկ կենդանի է: Անգամ Աթենասն ւնի իր օձային անցյալը: Սոֆոկլեսը նրան անվանում է <<օձերի հետ քնողը>>: Աթենքի Ակրոպոլիսում միշտ պահում էին սրբազան օձեր: Օձ է դառնում նաև Զևսը և ցանկանում ամուսնանալ իր դուստր Պերսեֆոնեի հետ: Երբ աստվածները կամ հերոսները սպանում են վիշապ կամ օձ, ապա մենք պետք է հասկանանք, որ դրանով նրանք հաղթահարում են երկրի նյութական ուժը, սկզբունքը, սկզբունքը: Կադմոսը և Հարմոնիան մահանալուց հետո օձ են դառնում: Ապոլոնի որդի Ասկլեպիասը, որը առաջին բժիշկն էր, նույնպես օձի տեսք է ընդունում:

3. Արծիվ — համարվում էր Զևսի թռչունը: Մենք հասկանում ենք, որ նախկինում Զևսը նույնպես արծվի տեսք է ունեցել:

4. Բու — Աթենասի թռչունն է:

5. Ցուլ, կով — միշտ խորհրդանշել է գերագույն աստվածություն: Կրետե կղզում Զևսին պատկերում էին ցուլի տեսքով, իսկ Հերային` կովի:

           

               Մարդկային ֆետիշիզմ

Գլուխ

 Հունարեն, լատիներեն և բազմաթիվ այլ լեզուներով միևնույն բառը նշանակում է և շունչ, և հոգի, և այդ հոգին պատկերվում էր ամպի կամ թռչող թռչունի տեսքով: Ֆետիշաբար էին ընկալվում մարդու մարմնի բոլոր մասերը: Օրինակ` Օրփեոսի գլուխը. երբ բաքոսուհիները նրան մասնատում են և գլուխը գցում Գեբրա գետը, գլուխը լողալով հասնում է Լեսբոս կղզի և այստեղ գուշակում: Օսիրիսի գլուխը Եգիպտոսից հասնում է Բիբլոս: Զևսի գլխից ծնվում է Աթենասը: Սկուտեղի վրա մատուցվում է Հովհանննես Մկրտիչի գլուխը:

Մազերը, մորթին և մաշկը նույնպես կրում էին հոգու մասնիկը: Այստեղից էլ Ոսկե Գեղմը, Նեմեյան առյուծի մորթին:

Աչքեր

Աթենասի աչքերը ապշեցնում էին վայրի և մոգական հայացքով: Գորգոնաներից մեկի` Մեդուզայի հայացքը, քարացնում էր: Կիկլոպը, առհասարակ, միաչքանի էր: Արգոսի մարմինը ամբողջովին զարդարված էր աչքերով: Երբ Հերան նրան սպանեց` նա նրա աչքերով զարդարեց իր թռչունին` սիրամարգին:

Ֆետիշացվում է նաև ձայնը: Հոմերոսի մոտ շատ է խոսվում դիաֆրագմայի մասին: Հունարեն այն կոչվում է ֆրենոս (արևահանգույց): Դա այն օրգանն է, որն իր մեջ կրում է և մարդու գիտակցականը, և հիշողությունը, և հոգին` որպես գիտակցող <<Ես>>:

Ցեղային հարաբերություններ


Տեսնենք, թե ինչպես են արտացոլվում ցեղային հարաբերությունները մայրիշխանության դիցերում: Գեան ամուսնանում է իր որդի Ուրանոսի հետ: Նրանց զավակները նույնպես ամուսնանում են իրար հետ: Զևսը, որ գլխավորեց հերոսական դարաշրջանը` ամուսնացած է նաև իր քրոջ` Հերայի, ինչպես նաև իր դուստր Պերսեփ (ֆ)ոնեի հետ, սակայն արդեն մեղք է համարվում Սոֆոկլեսի մոտ մեղք է համարվում Էդիպի և Իոկաստեի ամուսնությունը: Երկու հարազատ եղբայրներ` Ագամեմնոնը և Մենելաոսը ամուսնացած են երկու քույրերի` Կլիտեմնեստրայի և Հեղինեի հետ: Կլիտեմնեստրան սկզբում եղել է Տանտալոսի թոռ և Տանտալոսի կին և նրանք ունեցել են որդի: Ագամեմնոնը սպանում է Տանտալոսին և նրանց որդուն և ամուսնանում Կլիտեմնեստրայի հետ: Այնուհետև Կլիտեմնեստրան և նրա սիրեկան Էգիսթոսը սպանում են Ագամեմնոնին: Սակայն Տանտալոսը և Էգիսթոսը հարազատ եղբայրներ էին: Խոսքը գնում է այստեղ խմբակային ամուսնության մասին, երբ մի քանի տղամարդիկ ամուսնանում են մի կնոջ հետ: Թեսևսը սկզբում եղել է Արադնայի ամուսինը, այնուհետև նրա քրոջ` Ֆեդրայի: Հեղինեն նույնպես սկզբում Թեսևսի կինն էր, այնուհետև` Մենելաոսի, հետո` Պարիսի, որից հետո էլ նրա եղբոր` Դեյֆոբի: Երբ ցեղը գլխավրում էր մայրը, իկս հայրը պատահական անցորդ էր, ապա շատ հաճախ երեխաները, մեծանալով, փնտրում են իրենց հորը: Այսպես, Տելեմաքոսը փնտրում է իր հորը` Ոդիսևսին, որը 20 տարի բացակա էր: Թեսևսը փնտրում էր իր հորը` Էգևսին:

%d bloggers like this: