Category Archives: Արտասահմանյան գրականություն

Ժողովրդական էպոսներ


Բանահյուսական ժանրերից խոշորագույնը իր ընդգրկումներով, ծավալով, նշանակությամբ ժողովրդական էպոսն է վիպերգությունը կամ էպոպեան, դյուցազներգությունը: Էպոսը ձևավորվում է աստիճանաբար, ժողովրդական երգերից ու զրույցներից, և ի վերջո հերոսական երգերն օրգանապես միավորվում, մեկ ամբողջական ստեղծագործություն են դառնում: Այդպիսիք են հետևյալ էպոսները`

<> — շումերական

<> — հունական

<> — հայկական

<> — ռուսական

<> — ռուսական

<> — կարելոֆիննական

<> — գերմանական

<> — հնդկական

<> — ֆրանսիական

<> — իսպանական

<> — իրանական

<> — հարավ-ամերիկյան

<> — ղըրղըզական

<> — վրացական

Թեև որոշ բանաստեղծներ փորձել են վերածնել էպոսը, գրել են հետաքրքիր գործեր, սակայն դրանք մնացին միայն որպես գրական ստեղծագործություններ: Դրանցից են`

Վիրգիլիոս — <>

Տասսո — <>

Միլտոն — <>

Վոլտեր — <>

Կլոպշտոկ — <>

Խերասկով — <>

Արսեն Բագրատունի — <>

Ֆինլանդիայում յուրաքանչյուր տարի փետրվարի 28-ին նշվում է ազգային էպոսի` <> օրը: Էպոսի հայերենի թարգմանիչ Հմայակ Սիրասը 1974 թ. ընտրվել է Ֆինլանդիայի <> ընկերության պատվավոր անդամ:

Արգելված գրքեր


Գրաքննչական ամենազորեղ մարմինը եղել է Վատիկանը: Դեռևս 1557 թ. Կաթոլիկ եկեղեցին կազմեց արգելված գրքերի առաջին ցուցակը: Եղավ մի ժամանակ, երբ ցուցակը կազմված էր 550 էջից և պարունակում էր ավելի քան 5000 անուն գիրք: Ստորև ներկայացված են արգելված հեղինակներից մի քանիսը`

Ստենդալ — <>

Վիկտոր Հյուգո — <>, <>

Ժորժ Սանդ — <>

Բալզակ — <>

Ֆլոբեր — <>, <>

Կազանովա — <>

Էմիլ Զոլա — բոլոր ստեղծագործությունները

Անրի Բեգսոն — <>

Սարտր — բոլոր գործերը

Ալբերտո Մորավիա — <>…

Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցու <> բացակայում են տարբեր երկրներում ժամանակին արգելված այնպիսի գրողներ, ինչպիսիք են Մարկիզ դե Սադը, Զախեր-Մազոխը, Ջեյմս Ջոյսը, Դ. Հ. Լորենսը:

Վերածնունդը գրականության մեջ


Վերածնությունը գրական, մշակութային մի հզոր շարժում էր, որն ստեղծեց գեղարվեստական նոր մտածողություն, նոր տիպի գրողներ: Ֆ. Էնգելսը գրում է. <<Դա մեծագույնն էր բոլոր այն առաջադիմական հեղաշրջումներից, որ մինչ այդ ապրել էր մարդկությունը, մի դարաշրջան, որը տիտանների կարիք էր զգում և որը ծնեց տիտաններ` մտքի, տենչի ուժով ու բնավորությամբ, բազմակողմանիությամբ ու գիտունությամբ>>:

Գրական նոր շարժումը Վերածնություն կոչվեց հետևյալ պատճառով: Հռոմեական դասական գրականությունը մոռացության մատնվեց: Քրիստոնեական եկեղեցու ծառաները դասական հնադարի հոգևոր  մշակույթը պիղծ հայտարարեցին, պայքարում էին նրա դեմ, ոչնչացնում էին աշխարհի գրողների, գիտնականների, փիլիսոփաների ձեռագրերը, հին հունական և հռոմեական ճարտարապետության ու քանդակագործության հոյակապ հուշարձանները: Վերածնության դարաշրջանը փոշիների տակից, վանքերի մութ ու խոնավ նկուղների խորքերից լույս աշխարհ հանեց և դարավոր մոռացությունից փրկեց այդ գանձերը: Դա մի չտեսնված հայտնագործություն էր: <<Բյուզանդիայի կործանման ժամանակ փրկված ձեռագրերում, Հռոմի ավերակներից պեղված անտիկ արձանների մեջ ապշած Արևմուտքի հանդեպ կանգնեց մի նոր աշխարհ — հին հունական աշխարհը. նրա լուսավոր պատկերների հանդեպ չքացան միջնադարի ուրվականները. Իտալիայում չտեսնված ծաղկման հասավ արվեստը, որը կարծես դասական հնության ցոլացումն էր և որը հետագայում այլևս երբեք այդպիսի բարձրության չհասավ: Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ծագեց նոր, ժամանակակից առաջին գրականությունը. Անգլիան և Իսպանիան դրանից հետո շուտով ապրեցին իրենց դասական գրական դարաշրջանը>> (Ֆ. Էնգելս): Դասական հնադարի գրականությունը նորից կենդանություն առավ, իսկապես որ` վերածնվեց: Այս հիման վրա նոր շարժումը Վերածնություն անունն ստացավ: Տարբեր երկրներում այդ շարժումը տարբեր անուններ ուներ. Իտալիայում` Չինկվեչենտո (այսինքն` 16-րդ դար), Ֆրանսիայում` Ռենեսանս (բառացի` վերածնություն), Գերմանիայում` Ռեֆորմացիա և այլն: Սակայն, ինչպես նշում է Ֆ. Էնգելսը, Վերածնությունը այնպիսի հարուստ շարժում էր, որի <<բովանդակությունը այդ անուններից ոչ մեկով էլ չի սպառվում>>:

Վերածնության դարաշրջանի գրականության հիմնական գծերից մեկը հակաֆեոդալական, հակաեկեղեցական տրամադրությունն է:

Ավատական հասարակությունը, տիրող քաղաքական և բարոյական օրենքները, միջնադարյան մտածողության բոլոր ձևերը անխնա քննադատության առարկա դարձան: Հատկապես կրքոտ բնույթ ստացավ կրոնա-եկեղեցական հաստատությունների քննադատությունը: Ոմանք սպանիչ ծաղրով, որիշները պակաս սրությամբ մերկացնում էին հոգևոր դասի ախտերը, ժխտում էին եկեղեցու դարերով սրբագործված դոգմաները: 

Նոր գրական շարժման առաջացման օբյեկտիվ հիմքը հասարակական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն էին: Նոր առաջացող բուրժուազիան, ծնունդ առնելով ֆեոդալական հասարակության ծոցում գտնվում էր իր պատմական վերելքի շրջանում: Ավատական հասարակարգը կաշկանդում էր կապիտալիզմի զարգացումը, ժայռի նման փակել էր հասարակական նոր ուժերի ճանապարհը: Առաջ գնալու համար արգելքները պետք է հաղթահարվեին, բուրժուազիան պատմական անհրաժեշտությամբ պետք է պայքարի դուրս գար միջնադարյան հասարակության դեմ: Դա պատմական օրենք է. յուրաքանչյուր նոր հասարակություն, նոր դասակարգ տիրապետության հասնելու համար ,իշտ մահու և կենաց պայքարի է դուրս գալիս իր դարն ապրած հին կարգի դեմ, որովհետև հնի կործանման միջոցով է միայն իրագործվում նորի հաղթանակը: Մյուս կողմից` քրիստոնեական եկեղեցին, կրոնը միջնադարյան հասարակարգի գաղափարական հենարանն էր,իշխում էր ժողովրդական մասսաների գիտակցության վրա: Ավատականության հիմքերը սասանելու, մասսաներին իր կողմը գրավելու համար պայքարը առավել մեծ չափով պետք է ուղղվեր եկեղեցու հոգևոր դիկտատուրայի դեմ: Հակաեկեղեցական, հակակրոնական պայքարը այլ բան չէր, քան եթե հակաֆեոդալական տրամադրությունների արտահայտություն: Հասարակական այդ տեղաշարժերի հողի վրա առաջացավ Վերածնության գրականությունը, ո րը նոր միտումների, հեղափոխական, դեմոկրատական տրամադրությունների գեղարվեստական արտահայտություն էր: <<Երբ Եվրոպան դուրս եկավ միջնադարից, վերելքի պրոցեսում գտնվող քաղաքային բուրժուազիան հեղափոխական տարրն էր նրա մեջ: Ճանաչված այն դիրքը, որ նա իր համար նվաճեց միջնադարյան ֆեոդալական կարգի ներսում, արդեն չափազանց նեղ էր նրա ընդարձակվելու ընդունակության համար: Բուրժուազիայի ազատ զարգացումն արդեն դարձել էր անհամատեղելի ֆեոդալական սիստեմի հետ, ֆեոդալական սիստեմը պետք է ընկներ>>:

Նորաստեղծ գրականությունը այդ նոր հասարակական ուժի` ավատական միջնադարի դեմ պայքարի ելած բուրժուազիայի հասարակական-քաղաքական տենդենցների արտացոլումն էր: Այս իմաստով Վերածնության դարաշրջանի հեղինակները, անկախ նրանց հասարակական դիրքից ու ձգտումներից, օբյեկտիվորեն հանդես էին գալիս որպես բուրժուական զարգացման շահերի պաշտպաններ, որովհետև ֆեոդալիզմի դեմ ծավալված պայքարը պատմական զարգացման օբյեկտիվ ընթացքով կարող էր ավարտվել և, իրոք, հետագայում ավարտվեց բուրժուական հասարակության հաղթանակով: Այդպես պետք է հասկանալ Էնգելսին, որը Վերածնության հեղինակներին ընդհանրապես համարում է <<բուրժուազիայի արդի տիրապետությունը հիմնադրած մարդիկ>>:

Սակայն սուբյեկտիվորեն Վերածնության հեղինակները հումանիստական ծրագրեր ունեին, տոգորված էին համամարդկային ձգտումներով, հանդես էին գալիս ոչ թե որևէ առանձին դասակարգի, այլ միջնադարից դժգոհ, ֆեոդալիզմի կործանմամբ շահագրգռված ամբողջ տառապած մարդկության շահերի անունից:

Դա եվրոպական հումանիստական շարժման առաջին խոշոր փուլն է: Գլխավոր խնդիրն էր` մարդկային անհատի ազատագրումը միջնադարյան հասարակական, քաղաքական, բարոյական կապանքներից: Սրա հետ էին կապված հումանիստական իդեալները: Վերածնության դարաշրջանի մեծագույն նվաճումը մարդու գիտակցության զարթոնքն էր: Առաջին անգամ մարդկային անհատն ստանում է ինքնաբավ նշանակություն, դիտվում իբրև ինքնուրույն արժեք, դառնում կենսական երևույթների արժեքավորման չափանիշ: Հասարակության բանական կամ ոչ բանական լինելը հիմա որոշվում է նրանով, թե որքանով են պայմանները համապատասխանում մարդկային անհատի շահերին, ապահովում նրա բնական իրավունքները:

Վերածնության դարաշրջանի գրականությունը դրական հերոսի իր իդեալն ուներ: Դա բազմակողմանի զարգացած, ազատ, անկաշկանդ անհատն էր, մարդու ամբողջական ու ներդաշնակ բնավորությունը: Իդեալական էր համարվում այն հասարակությունը, որը կարող էր նպաստել մարդու ընդունակությունների, բնական հակումների զարգացմանն ու կատարելագործմանը, այն կյանքը, որտեղ ընդհանուր և առանձին մարդու շահերը ներդաշնակորեն իրար զուգադիպում են: Վերածնության դարաշրջանի գրողները հավատում էին մարդուն, հավատացած էին, որ մարդ ծնվում է բարի, ազնիվ մղումներով, առաքինի գործերի ընդունակ: Երբ հասարակությունը կարգին է, մարդու մեջ արթնանում և գործում են ազնիվ հակումներ, իսկ երբ պայմանները անպետք են, մարդ կորցնում է իրավունքները, ներքին հարստությունը, բնական կերպարը: Պետության գերագույն նպատակը մարդը պետք է լինի` այս էր նրանց հավատամքը:

Վերածնության գրականության հիմնական առանցքը թշնամական բախումն է հումանիստական իդեալի և տիրող հասարակարգի միջև: Այդ բախումը մեծ մասամբ լուծվում էր լավատեսական ոգով, այսինքն` փայփայած երազանքների հաղթանակով: Վերածնության գրողների իդեալը առաջադիմական, դեմոկրատական բովանդակություն ուներ: Նախ, այն պատճառով, որ ազատ անհատի գաղափարը հակադրելով ավատական հասարակարգին, վերջինս համարում էին ոչ բանական: Այստեղից գործնական եզրակացություն էր արվում` հաղթահարել ոչ բանական կարգը, ազատագրել մարդուն և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանեն մարդու ի բնե բարի բնությանը և նպաստեն նրա անկաշկանդ զարգացմանը: Եվ ապա` այդ իդեալը ենթադրում էր ոչ թե բուրժուական անհատի, այլ ընդհանրապես միջնադարյան կապանքներում գտնվող մարդու ազատագրումը: Այդ է հումանիստական, դեմոկրատական բնույթը: Վերածնության գրականությունը զարգանում էր ժողովրդական լայն հողի վրա:

Խնդիրն այն է, որ տվյալ ժամանակաշրջանում բուրժուազիան միայնակ չէր, հանդես էր գալիս ժողովրդի հետ միասին, իր շահերը ներկայացնելով որպես ընդհանուր, ժողովրդական, համազգային շահեր: Ահա ինչու Վերածնության գրականությունը տոգորված էր ժողովրդական առողջ հյութերով:

Վերածնության շարժումը հակասական բնույթ ուներ: Ազատ մարդու և ազատ կյանքի իդեալի կողքին հանդիպում է մասնավոր սեփականության սկզբունքը, անգամ ընդունվում էր տարբեր դասակարգերի գոյությունը: Ուստի հումանիստական իդեալները անիրագործելի պատրանքներ էին: Այն հասարակությունը, որը պատմական զարգացման անխուսափելի ընթացքով պիտի գար և որը եկավ` բուրժուական հասարակարգն էր:

Իսկ հումանիստական իդեալներն անհամատեղելի էին բուրժուական կարգերի հետ: Վերածնության դարաշրջանի հեղինակները վերացական պատկերացում ունեին գալիք բուրժուական հասարակարգի մասին: Դա հասկանալի է: Կապիտալիզմը դեռևս չզարգացած վիճակում էր, դեռևս ակնբախ չէին հակասությունները: Նույնիսկ 18-րդ դարի լուսավորիչները պայծառ հայացք ունեին ապագա <<բուրժուական դրախտի>> մասին, ուր մնաց նրանցից երկու դար առաջ ապրող գրողները հասկանային այդ ապտրանքների խաբուսիկ լինելը:

Այնուամենայնիվ Վերածնության գրականության ներկայացուցիչները նկատել են բուրժուական հասարակության ախտերը և մեզ թողել արվեստի հիանալի գործեր, որոնցում գեղարվեստական խոսքի ուժով պատկերված են բուրժուական անհատի մի շարք տիպական գծերը:

Վերածնությունը ժխտելով միջնադարյան կրոնա-միստիկական մշակույթը, հիմք դրեց նոր, աշխարհիկ մտածողությանը, որը տարերային մատերիալիստական բնույթ ուներ: Մի կողմ թողնելով միջնադարյան մտածողության ձևերը, մարդը և իրական աշխարհը դարձան գեղարվեստական նկարագրության առարկա: Ֆ. Էնգելսը ճիշտ է նկատել. <<Իսկապես ասած հենց հիմա է, որ հայտնագործվեց երկիրը>>:Նույնը ասել է Վերածնության դարաշրջանի պատմաբաններից մեկը` <<հայտնագործվեց աշխարհն ու մարդը>>: Նոր էր հետազոտության առարկան, նոր էին նաև մոտեցումը, ընկալումը, իմաստավորման ու արտահայտման եղանակները: Առարկայական աշխարհը, մարդը հիմա նախախնամության ստեղծագործություն կամ երկնային ուժի ձեռքին գտնվող գործիք չեն համարվում, այլ ինքնուրույն օբյեկտ, որը գոյություն ունի և շարժվում է իր օրենքներով: Ստեղծվում է նոր, աշխարհիկ, իր բնույթով մատերիալիստական մտածողություն: Այդ հողի վրա առաջացավ և առաջին անգամ գրկանության մեջ հաստատվեց ռեալիստական մեթոդը:

Ռեալիզմը որպես աշխարհըմբռնման և գեղարվեստական արտացոլման յուրահատուկ մեթոդ առաջացել է մտածողության բարձր աստիճանում, երբ հաղթահարված էր և պետք է որ հաղթահարված լիներ անիկ աշխարհի դիցաբանական մտածողությունը, ինչպես և քրիստոնեական միջնադարի կրոնա-միստիկական մտածողությունը: Վերածնության գրականությունը ռեալիստական արվեստի առաջին խոշոր փուլն է, ռեալիստական մեթոդի առաջացման, ձևավորման և գրականության մեջ` որպես գեղարվեստական ստեղծագործական իշխող մեթոդի` հաստատվելու շրջանը: Հաղթանակեց զգայական բովանդակությունը, ստեղծվեց կենդանի պատկեր, իրական բնավորություն, գրական տիպ` ընդհանուր բովանդակությամբ ու անհատականությամբ: Ստեղծվեց գրական դիմանկար: Գեղարվեստական մտածողությունից դուրս մղվեց նախախնամության գաղափարը, որը այլ բան չէր, քան եթե` միջնադարյան գրականության մտածողության հիմքը: Վերածնության գրականության մեջ առաջին անգամ մարդկային կյանքն ու գործունեությունը պատկերվեց որպես ինքնուրույն օբյեկտ, սեփական օրենքներով ապրող ու գործող աշխարհ: Առաջին անգամ կենսական ճշմարտությունը գրականության մեջ հաստատվեց որպես ստեղծագործական գլխավոր օրենք: Ռեալիզմի մասին առաջին տեսական տրակտատները գրվել են այդ ժամանակ:

Վերածնության դարաշրջանի ռեալիզմը քննադատական ռեալիզմ էր:

Ճշմարտացիության սկզբունքը օգտագործվում էր իշխող հասարակական ախտերը ցուցադրելու և դրանք դատապարտելու նպատակով: Ռեալիզմը տարբեր ժամանակներում տարբեր բովանդակություն և տարբեր երանգներ է ունեցել: Կանգ չառնելով Վերածնության ռեալիզմի բոլոր յուրահատուկ կողմերի վրա, նշենք մի բնորոշ գիծ: Վերածնության ռեալիզմը երկպլանային ռեալիզմ է. կենսական ճշմարտության օրենքը երկու իմաստ ուներ: Մի կողմից ճշմարտացիորեն նկարագրվում էր գոյություն ունեցող ֆեոդալական կյանքը, որը համարվում էր չարիքի աղբյուր: Դա մեկ պլանն էր: Վերածնության հեղինակները դրանով չէին բավարարվում: Տիպականը նրանց համար միայն  այն չէր, ինչ գոյություն ուներ: Կար նաև բարձր ճշմարտություն, որը թեև իրական չէր, բայց հավատացած էին, որ լինելու է: Սա էլ մյուս պլանն էր: Ելնելով այս երկրորդ, բարձր կարգի ճշմարտությունից` նրանք մարմնավորում էին իրենց իդեալական պատկերացումները բաղձալի կյանքի մասին:

Վերածնության գրականության մյուս բնութագրական գիծը հին հունական և հռոմեական գրականության ավանդույթներն օգտագործելն է:

Վերածնության հեղինակների համար, որոնք ժխտում էին միջնադարյան մտածողությունը, դասական հնադարի փիլիսոփայությունը, գրականությունը, արվեստը պատրաստի նյութ դարձան: Միջնադարի դեմ մղված պայքարում հենվում էին դրանց վրա, դրանց օգնությամբ էին մշակում մտածողության նոր ձևեր: Այդ նպատակով ուսումնասիրում էին հունարեն և լատիներեն լեզուները, դասական հնադարի գրողներին, որոնում և հայտնագործում էին դրանց ձեռագրերը, դրանք տպագրում էին ծանոթագրություններով ու մեկնաբանություններով: Հումանիստական գիտությունները թափանցեցին համալսարանները,նոր հովերով թարմացնելով գրական և գիտական աշխարհը: Հին հունական և հռոմեական գրականությամբ հափշտակվելն այնքան ուժեղ էր, որ շատ գրականագետներ Վերածնություն ասելով հասկանում էին քրիստոնեական միջնադարում մոռացության մատնված դասական հնադարի վերածնունդը: Այս է այն խոշոր շարժումը, որը ծնեց հանճարներ և տվեց գեղարվեստական մնայուն արժեքներ:

Վերածնունդը Անգլիայում

Վերածնունդն Անգլիայում սկիզբ առավ 16-րդ դարի կեսին և հզոր թափ ստացավ ու գագաթնակետին հասավ նույն դարի վերջին և 17-րդ դարասկզբին:

Դա մի բուռն դարաշրջան էր, արմատական հեղաբեկումներ էին տեղի ունեցել երկրի հասարակական, քաղաքական և հոգևոր կյանքում: Մեծ թափով զարգանում էին մանուֆակտուրային արդյունաբերությունը, առևտուրը, ստեղծվում էր նոր հասարակական-քաղաքական կարգ, ավատական հասարակությանը փոխարինելու էր գալիս նոր կարգ: Հին <<ուրախ>> Անգլիան դուրս էր եկել միջնադարյան շրջանակներից և մտել բուրժուական զարգացման ճանապարհը:

Անգլիան 16-րդ դարում կապիտալիստական զարգացած երկիր էր: Կապիտալիստական քաղաքակրթությունը մուտք էր գործել կյանքի բոլոր բնագավառները, խարխլելով միջնադարյան կենսաձևերը, ավանդական պատկերացումներն ու բարքերը, ստեղծելով նոր հարաբերություններ, բարքեր, կենցաղ, բարոյականություն: Ավատական հազարամյա հասարակության փլատակների վրա բարձրանում էր մի նոր աշխարհ` բուրժուական աշխարհը: Անգլիան մտել էր միջազգային կապերի մեջ: 16-րդ դարավերջին, 1588 թ.-ի ամռանը տեղի ունեցած ծովային ահեղ ճակատամարտում կործանվում է իսպանական նավատորմիղը՝ նշանավոր Անհաղթ Արմադը, Անգլիան վճռական հաղթանակ է տանում գլխավոր մրցակցի՝ ծովերի արքա Իսպանիայի դեմ: Այնուհետև նա մտնում է եվրոպական առաջավոր երկրների շարքը, իշխող տեղ գրավում ծովագնացության մեջ, միջազգային առևտրում ու գաղութներում: Անգլիան դառնում է ծովային հզոր պետություն:

Ավատական հասարակության քայքայման և ազնվականության թուլացման հետևանքով ստեղծվում է նոր քաղաքական կարգ` միապետություն: Դա մի նոր, կենտրոնացված պետականություն էր թագավորի միահեծան իշխանությամբ, որի հիմքը դրվել էր Հենրիխ 7-րդ (1485-1509 թթ.) թագավորի օրոք: Հենրիխ 8-րդ-ի (1509-1547 թթ.) ժամանակ այն վերջնականապես հաղթանակում է, իսկ Եղիսաբեթ թագուհու (1558-1603 թթ.) օրոք ավելի հզորանում ու ծաղկում ապրում: Միապետությունը բուրժուական զարգացման արդյունք էր: Այդ դարաշրջանում նա հանդես էր գալիս որպես առաջադիմական ուժ, որը հաղթահարում էր ավատական ցրվածությունը, ստեղծելով կենտրոնացված իշխանություն և միասնական համազգային կյանք:

Պիեռ Կոռնեյլ (1606-1684)


                               Կյանքը

Պիեռ Կոռնեյլը ծնվել է Ռուանում 1606 թ. հուլիսի 6-ին:Նրա հայրը դատական պաշտոնյա էր,որը որդուն նույն ասպարեզն է առաջնորդել:Ավարտելով ճիզվիտական քոլեջը,ուսումնասիրելով իրավագիտություն և ստանալով փաստաբանի պաշտոն,Պիեռ Կոռնեյլը վարել է այն <<առանց ուրախության և հաջողության>>,-վկայել է նրա ազգական Ֆոնտենելը:

Ընտանեկան ավանդությունը պատոմում է,որ մի անգամ պատանի Կոռնեյլին նրա ընկերներից մեկը ծանոթացրել է իր սիրած աղջկա հետ:Այդ հանդիպումը ճակատագրական եղավ սիրահարի համար.աղջիկը Պիեռ Կոռնեյլին գերադասեց իր նախկին սիրեցյալից:Այդ իրողության զավեշտական կողմը երիտասարդ Կոռնեյլին մղեց գրելու մի կատակերգություն:Այդ պես ծնվեց <<Մելիտան>>(1629 թ.):Այդ կատակերգությունը,ինչպես և դրանից հետո 1631-1636թթ. Կոռնեյլի գրած մյուս կատակերգությունները(<<Կլիտանդր>>, <<Այրին>>, <<Դատական սրահ>>, <<Թագավորական հրապարակ>>),այժմ մոռացված են,բայց ժամանակին ջերմորեն են ընդունվել հանդիսականների կողմից:

<<Հեղինակի արժանիքները գնահատելու համար,անհրաժեշտ է նրան դիտել իր դարաշրջանի մեջ… <<Մելիտան>> աստվածային կթվա,եթե այն կարդանք Հարդիի պիեսներից հետո,այն դրամատուրգի,որը սոսկ օրերով է նախորդել նրան>>, — գրել է Ֆոնտենելը:Կոռնեյլը իր ուժերը փորձեց նաև ողբերգության մեջ,Սենեկայի համանուն պիեսի մոտիվներով գրելով <<Մեդեա>> ողբերգությունը,բայց դա դեռևս նրա բանաստեղծական փառքի սկիզբը չէր:Նա գրում էր անհամաչափ:Հաճախ բանաստեղծական մեծ թռիչքներից հետո նա տալիս էր բեմական միջակ արտադրանք,և հակառակը:

Այսպես, <<Կոմիկական պատրանք>> պիեսից հետո,որ չափից ավելի լեցուն էր ցնորական էակներով ու իրողություններով,որն ի դեպ մոդայիկ էր այդ ժամանակ,Կոռնեյլը ստեղծեց <<Սիդը>>` մի ողբերգություն,որը բացեց ֆրանսիական ազգային թատրոնի փառավոր պատմությունը,դարձավ ֆրանսիացիների իսկական ազգային հպարտությունը:Պիեսի փառքն արտակարգ էր:Ֆրանսիայում տարածվեց մի թևավոր խոսք. <<Գեղեցիկ,ինչպես Սիդը>>:Շուտով Կոռնեյլի աշխատասենյակում առաջացավ մի ամբողջ գրադարան`ողբերգության գերմաներեն,անգլերեն,իտալերեն և այլ լեզուներով կատարված թարգմանությունների օրինակներից:Նույնիսկ իսպանացիները թարգմանեցին,չնայած այն բանին,որ Կոռնեյլը զգալիորեն,որպես աղբյուր,օգտագործել էր իսպանացի դրամատուրգ Գիլյեն դե Կաստրոյի պիեսը`Սիդի պատանեկության և սխրանքների մասին:

<<Սիդը>> հեղինակին շնորհելով ժողովրդի հիացմունքն ու գովասանքը,միաժամանակ շարժեց դրամատուրգների նախանձը,ինչպես և կարդինալ Ռիշըլյոյի զայրույթն ու անբարյացակամությունը:Ինչ վերաբերում է վերջինիս,ապա դա առաջին հերթին ուներ քաղաքական պատճառաբանություն,այն է`Կոռնեյլի պիեսում իսպանացի հերոսի առկայությունը:Ռիշըլյոն այն ժամանակ վարում էր հակաավստրիական արտաքին քաղաքականություն և,անշուշտ,հարգանք չէր տածում իսպանական Հաբսբուրգների նկատմամբ,որոնք այն ժամանակ զբաղեցնում էին  այդ երկրի գահը:Ֆրանսիացի հեղինակի կողմից Իսպանիայի ժողովրդական հերոսի (Սիդի) փառաբանումը հնչում էր որպես կարդինալին նետված քաղաքական մարտահրավեր:Դժվար թե Կոռնեյլը իր պիեսը գրելիս մտածել է այդ մասին:Սակայն կարդինալը իսպանացի հերոսի մասին գրված այդ պիեսում տեսել է հատկապես այդ անցանկալի պատճառը:Լյուդովիկոս 13-րդ-ի կինը`Աննա Ավստրիացին,որ Հաբսբուրգների տոհմից էր և կարդինալի հակառակորդը,նույն այդ քաղաքական պատճառով,ընդհակառակը,մեծ համակրանք է տածել <<Սիդի>> հեղինակի նկատմամբ և հաջողացրել է ազնվականություն շնորհել նրա հորը,որպեսզի Պիեռ Կոռնեյլը արդեն ժառանգական ազնվական համարվեր:

Ամեն ինչից զատ, Ռիշըլյոին կրծում էր նաև նախանձը:Մեծ մարդիկ ունեն իրենց թուլությունները:Իմաստուն քաղաքագետը, անվիճելիորեն ականավոր պետական գործիչը` Ռիշըլյոն վատ բանաստեղծ էր, և ինչպես բոլոր վատ բանաստեղծները չէր հանդուրժում ուրիշների հաջողությունը:Կոռնեյլի աննախադեպ հաղթանակը խորապես խոցում էր նրա բանաստեղծական ինքնասիրությունը:Եվ նա չհապաղեց արտահայտելու իր դժգոհությունը:Հանգաթուխների բազմությունը, նրանց թվում և Ժորժ Սկյուդերին, հարձակվեց Կոռնեյլի դեմ:Կարդինալի դրդումով նորաբաց Ակադեմիան քրտնաջանորեն սկսեց բացահայտել <<Սիդ>> ողբերգության սխալներն ու շեղումները <<օրենքներից>> և ապա խստագույնս դատապարտեց այն:Ֆրանսիայի փաստական տիրոջ ցասումը վտանգավոր էր, և դրամատուրգը միաժամանակ լռեց,քաշվելով իր ծննդավայր Ռուան: 1639-1640 թթ. նա հանդես եկավ նոր հոյակապ ողբերգություններով` <<Հորացիուս>> և <<Կիննա>>: 1643 թ. գրեց <<Պոլիկտոսը>>:

1652 թ. նա ստեղծագործական մեծ անհաջողություն է ունենում. <<Պերտարիտ>> ողբերգությունը ենթարկվում է լիակատար ձախողման:Ցնցված Կոռնեյլը յոթ տարի մատնվում է լռության և միայն 1659 թ. կրկին հանդես է գալիս <<Էդիպ>> ողբերգությամբ:

1662 թ. դրամատուրգը հաստատվում է Փարիզում. նա շարունակում է գրել,բայց նրա փառքը խամրում է,թուլանում է նրա կերպարների բանաստեղծական հմայքը,մարում են ստեղծագործական ուժերը:Կոռնեյլն արդեն չի լսում ժամանակի ձայնը, չի տեսնում Ֆրանսիայում կատարվող փոփոխությունները:

Նրան փոխարինելու է գալիս մի նոր տաղանդ`Ռասինը:Կոռնեյլը դեռևս չի ցանկանում հանձնվել,նա չի հավատում,որ ֆրանսիացի հանդիսականը իր առնական հերոսներից ավելի կգերադասի Ռասինի <<քաղցրավուն>> հերոսներին (այդպես արհամարհանքով է խոսել նրանց մասին):Նա չէր կարողանում հասկանալ,որ աբսոլյուտիստական պետության ստեղծման հերոսական ժամանակաշրջանն արդեն անցել էր և հասարակությունը թևակոխել էր զարգացման նոր փուլ:

Քաղաքական անկումը (դեգրադացիա) ուղեկցում է ստեղծագործական անկմանը:Նախկին հպարտ և անկախ Կոռնեյլը իջնում է մինչև աշխարհի ուժեղների առջև ողորմելի ստորաքարշության:

Վոլտերը 1731 թ. գրելով <<Ճաշակի տաճար>> քննադատական պոեմը, պատկերել է Կոռնեյլին,որն այրում է իր վերջին ողբերգությունները` <<սառը ծերության հորինվածքները>>:

Կոռնեյլը դադարեց գրել 1674 թ. և տասը տարի անց, 1684 թ. սեպտեմբերի 30-ին լույս հոկտեմբերի 1-ի գիշերը վախճանվեց 78 տարեկան հասակում:

Բանաստեղծն ապրեց իր փառքից ավելի,բայց ժամանակակիցների համար որքան էլ հետագայում սկսեց վատ գրել, մնաց որպես մեծ Կոռնեյլ:Ուշագրավ են Կոռնեյլի մասին նրա ժամանակակիցների որոշ հուշեր և կարծիքներ:Դրանք պատկերում են դրամատուրգի ինքնատիպ դիմանկարը:

<<Երբ առաջին անգամ նրան տեսա,-գրել է Կոռնեյլի ժամանակակիցներից մեկը,- ես նրան ռուանացի վաճառական կարծեցի:Նրա արտաքինը ամենևին չէր վկայում նրա խելքի մասին, և նրա խոսքը այնքան ծանր էր,որ հոգնեցնում էր նույնիսկ կարճ ժամանակում>>:

Լաբրյուերը նրա մասին գրել է. <<Հասարակ է,վեհերոտ, զրույցի մեջ ձանձրալի, բայց բեմում…չի զիջում Օգոստոսին, Պոմպեոսին, Նիկոմիդեսին, Հերակլեսին. նա արքա է, և մեծ արքա, նա քաղաքագետ է, փիլիսոփա, նա ստիպում է հերոսներին խոսել, ստիպում է հերոսներին գործել, նա պատկերում է հռոմեացիների և նրանք ավելի մեծ են, ավելի հռոմեացի են նրա տողերում, քան պատմության մեջ>>:

Մի անգամ Կոռնեյլը գալիս է թատրոն, որտեղ չէր երևացել արդեն մի քանի տարի:Տեսնելով նրան, դերասաններն ընդհատում են խաղը, դահլիճում գտնվող հանդիսականները ոտքի են ելնում,նրանց մեջ էին նշանավոր զորահավր Կոնդեն և իշխան Կոնտին:Պարտերը ողջունում է Կոռնեյլին բուռն ծափահարությամբ և բարձրաձայն կանչերով:Օթյակները ստիպված հետևում են նրա օրինակին: Սակայն փառքը Կոռնեյլին չտվեց նյութական ճոխ բարեկեցություն. կյանքի վերջին տարիները նա ապրեց ծայրահեղ աղքատության մեջ:Մահվան նախօրեին նա գրեթե առանց միջոցների էր մնացել:Ֆրանսիայի որոշ ստրկամիտ պատմաբաններ սրտաշարժությամբ գրել են, որ թագավորը լսելով բանաստեղծի այդ աստիճան <<խղճուկության>> մասին,ուղարկել է նրան երկու հարյուր լուիդոր:

Ֆոնտենելը,որ կազմել է իր քեռու համառոտ կենսագրությունը, իմիջիայլոց այսպիսի մի հայտարարություն է արել. <<… կարդինալ Ռիշըլյոյի հովանավորության տակ թատրոնն սկսում է ծաղկել:Իշխաններն ու մինիստրները հենց որ կամենան կհայտնվեն բանաստեղծներ, նկարիչներ, ինչ որ ուզեն>>:Վոլտերը,կարդալով այդ կենսագրությունը,լուսանցքներում գրի է առել կծու դիտողություններ. <<Ես շատ եմ կասկածում:Մեր լավագույն նկարիչ Պուսսենը հալածանքների է ենթարկվել…Ռամոն իր հրաշալի երաժշտական երկերն ստեղծել է մեծագույն արգելքների պայմաններում, իսկ ինքը` Կոռնեյլը, շատ քիչ է խրախուսված եղել:Հոմերոսն ապրել է մուրացկանի պես թափառելով, Տասսոն իր ժամանակի ամենադժբախտ մարդն էր, Կամոենսը և Միլթոնը էլ ավելի դժբախտ էին:Շապլենին վարձահատույց են եղել, բայց ես չգիտեմ ոչ մի հանճարեղ մարդու, որը հալածանքների ենթարկված չլինի>>:

%d bloggers like this: