Category Archives: Իտալացի գեղանկարիչներ

Ջուզեպե Աբատի


Ջուզեպե Աբատին (1836 թ. հունվարի 13 — 1868 թ. փետրվարի 21) իտալացի գեղանկարիչ է, ով եղել է Մաքիայոլի խմբի անդամ: Աբատին ծնվել է Նեապոլում և նկարչության իր առաջին դասերն առել է եղբորից` Վիչենցոյից: 1860 թ. մասնակցել է Գարիբալդիի արշավանքին և Կապուայի ճակատամարտւմ կորցրել է աջ աչքը: Այնուհետև նա տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ Caffè Michelangiolo սրճարանում հանդիպում է Ջիովանի Ֆատորիին, Սիլվեստրո Լեգային և այլ նկարիչների, ովքեր հետագայում կոչվեցին Մաքիայոլի: Չնայած Ջուզեպեն սկզբնական ջրջանում նկարում է ինտերիերում, սակայն նրան շուտով սկսում են գրավել բնանկարները: Նրա գործունեությունը որպես նկարիչ կանգ է առնում 1866 թ.-ի ընթացքում, երբ նա նորից մեկնում է ռազմաճակատ` մասնակցելու <<Իտալիայի անկախության համար մղվող Երրորդ պատերազմին>> (կամ Ավստրո-Պրուսական պատերազմին), որի ժամանակ էլ նա գերեվարվում է ավստրիացիների կողմից և մնում Խորվաթիայում:

Առնոն Կասակիայի մոտակայքում (1863 թ.)

———————————————————————

Վերադառնալով քաղաքացիական կյանքին, տարվա վերջին նա գալիս է Կաստելնուովո դելլա Միսերիկորդիա, որտեղ էլ անցակցնում է կյանքի վերջին տարին` նկարելով գյուղում: Աբատին մահացել է Ֆլորենցիայում` 32 տարեկան հասակում, երբ նրան կծում է իր անձնական շունը:

Աբատիի նկարները բնորոշվում են համարձակ լուսային էֆեկտներով: Նրա ուշ շրջանի բնանկարներից մի քանիսը արված են հորիզոնական ֆորմատով, որը շատ էին հավանում <<մաքիայոլցիները>>:

%d bloggers like this: