Category Archives: Երգիչներ և երգչուհիներ

Դիմա Բիլան — Dima Bilan — Дима Билан — Կենսագրություն


Վիկտոր Նիկոլաևիչ Բելանը (ծածկանունը Դիմա Բիլան) ծնվել է 1981թ. դեկտեմբերի 24-ին:Նրա մանկությունն անցել է Կառաչաեվո-Չեռկեսի-ում, և երբ Դիման դառավ մեկ տարեկան, նրա ամբողջ ընտանիքը` կազմված չորս անդամից, տեղափոխվեց քաղաք Նաբերեժնիյե Չելնի, որը գտնվում էԹաթարստանում:Դիմայի տատիկը գտնվում էր այնտեղ դրա համար էլ նրանք ընտրեցին հենց այդ վայրը:Վեց տարեկանում Դիմայի ընտանիքը նորից տեղափոխվեց, բայց այս անգամ դեպիԿաբարդինո-Բալկարիա, որտեղ Դիման և նրա քույրը հաճախեցին դպրոց:Դիմայի մոտ երաժշտական ընդունակությունները եղել են վաղուց:Դպրոցում նա մասնակցել է տարբեր մշակութային-հասարակական միջոցառումներին:Կարդում էր բանաստեղծություններ, երգում էր տարբեր երգեր:Հինգ տարեկան հասակում տղան մասնակցում է երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին:Նրան միանգամից ընդունեցին դպրոցում և Դիման ընդունվեց ակորդիոնի բաժնում և որպես դպրոցի երգչախմբի մենակատար:Այնուհետև տեղի են ունենում մանկական մրցույթներ, փառատոններ և համերգներ:Տասներորդ դասարանում սովորելիս Դիման առաջին անգամ գալիս է Մոսկվա` Չունգա-Չանգա փառատոնին մասնակցելու համար, որը նվիրված էր ստեղծագործող երեխաներին և երեսուն ռուս կոմպոզիտորներ Յուրիյա Էնտինայի և Դավիդ Թուխմանովի երեսուն տարվա ծավալած գործունեությանը:Այդ փաեատոնը լեցուն էր էմոցիաներով, հուզմունքով, զվարճություններով և այլն:Դիման դիպլոմ ստացավ հենց Իոսիֆ Կոբզոնից, և այնուհետև նա վերադարձավ տուն:Միջնակարգ ու երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո երգիչը նորից եկավ Մոսկվա, որպեսզի ընդունվի Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը:Նրան հաջողվեց ընդունվել և նա սկսեց սովորել վոկալի բաժնում:Ապագա ուսանող Բիլանը գիշերը` ուսմանը զուգահեռ, աշխատում է խանութում:Երրորդ կուրսում սովորելիս Բիլանը սկսում է հաճախել երեկույթների (այդ ժամանակ նա արդեն ուներ երգերի որոշ պաշար, որոնք հենց ինքն էր գրել) և այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ էլ Դիման ծանոթանում է շատ ճանաչված պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, որը ուշադրություն դարձրեց Դիմայի վրա:Բիլանը և Այզենշպիսը անում են <<Մալիշ>> երգի փորձնական ձայնագրումը (այդ երգի հեղինակն էր Իլյա Զուդինը):<<Փորձնական գնդակը>> հաջող էր և շուտով Բիլանը և Այզենշպիսը սկսում են աշխատել Բիլանի առաջին ալբոմի վրա:Հենց այդ ժամանակ է պրոդյուսերը նրան խորհուրդ տալիս փոխել իր իսկական անունը և դնել Դիմա Բիլան:Առաջին երգը, որ հայտնվեց հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում, դա <<Бум>> երգն էր` 2002թ.:Հենց այդ թ.-ի ամռանը Դիմա Բիլանը մասնակցեց Յուռմալայում ընթացող երիտասարդ երգիչների <<Юрмала>> մրցույթին, որտեղ նա զբաղեցնում է չորրորդ տեղը:Դրանից հետո հաջորդում են նոր հիթեր` <<Ночной хулиган>>, <<Ты, только ты>>, <<Я так люблю тебя>> և այլն:Կարելի է ասել, որ Բիլանի հենց առաջին տեսահոլովակը` Ночной хулиган>>, ցնցեց բոլորին և Բիլանի երկրպագուների բանակը շատացավ ողջ Ռուսաստանում:2003թ. երգիչը ավարտեց Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը և ընդունվեց թատերական արվեստի պետական ինստիտուտ` միանգամից երկրորդ դերասանական կուրս: 2003թ. հոկտեմբերի 31-ին թողարկվում է Բիլանի դեբյուտային <<Ночной хулиган>> ալբոմը: 2005թ. Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլի ընտրական փուլին, սակայն չի հաղթում:Բիլանի համար <<մխիթարանք>> է դառնում <<Ոսկե գրամոֆոն>>-ը և Առաջին ալիքի <<Գրան Պրի>>-ն: 2005թ. սեպտեմբերի 21-ին հանկարծամահ է լինում Յուրի Այզենշպիսը և Դիմա Բիլանի հետագա կարիերան վտանգի տակ է հայտնվում:Այզենշպիսի ժառանգները հրաժարվում են Բիլանին որևէ դրամական աջակցություն ցույց տալ:Ինչպես հետագայում Բիլանը խոստովանել է, այդ ժամանակ նա չէր ուզում թողարկել ալբոմներ, նրա համար անիմաստ էր դարձել իր` երգչի կարիերան:Սակայն այդ ամենով հանդերձ նրա տեսահոլովակները շատ հանրաճանաչ էին և բոլորն էլ շարունակում էին երկրպագել նրան:Հայտնի չէ, թե ինչ կարող էր պատահել երգչի հետ, եթե չլիներ բիզնեսմեն Վիկտոր Բատուրինը:Նա է հովանավորում երգչին, ինչպես նաև երգչի կարիերայի զարգացմանն է նպաստում Բատուրինի կինը` Յանա Ռուդկովսկայան:2006թ. Դիմա Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլին, որտեղ զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը:Այդ հաղթանակը նա նվիրում է Յուրի Այզենշպիսին:Հենց այդ ժամանակ` Յանա Ռուդովսկայի օգնությամբ Բիլանը պայմանագիր է կնքում Ամերիկայի առաջատար օպերատոր Թիմբերլանդի հետ, որն էլ զբաղվում է Բիլանի կարիերայով և նրանք միասին թողարկում են ալբոմ` անգլերեն լեզվով:Այդ ժամանակ Վիկտոր Բատուրինը Բիլանին հայտնում է այն մասին, որ նա շատ է տարվում հիփ-հոփ-ով ` մոռանալով ազգայինը:Ի դեպ, այդ ժամանակ Բատուրինի և կնոջ հարաբերություններն արդեն լարված էին:2007թ. ԲիլանըMTV-ով թողարկում է սեփական ռեալիթի շոուն`<<Ուղիղ եթեր Բիլանի հետ>>, որը շատ հաջողությամբ է թողարկվում Ամերիկայում:2008թ. Դիմա Բիլանը հրաշալի ձևով հանդես եկավ Լոնդոնում` Թրաֆալգարյան հրապարակում, որտեղ անցկացվում էր <<Русская зима>> փառատոնը:Այդ ժամանակ Բատուրինը և Ռուդովսկայան որոշում են ամուսնալուծվել, սակայն երկուսն էլ գնում են դեպի Բիլանը:Բազմաթիվ վեճեր են տեղի ունենում, սակայն այս ամենը լավ վերջաբան է ունենում:Բիլանը մնում է նրանց մոտ, իսկ Յանա Ռուդովսկայան զբաղվում է նորից Բիլանի կարիերայով: 2008թ. մայիսի 24-ին Դիմա Բիլանը նորից մասնակցում է Եվրատեսիլին և զբաղեցնում առաջին տեղը:2008թ. ամռանը Բիլանը թողարկեց իր նոր ալբոմը` <<Против правил>> վերնագրով:Աուդիոսկավառակը թողարկվում է երկու տարբերակով:CD` բուկլետով և ալբոմը` լյուքս ձևավորմամբ:Ինչպես նաև DVD` չորս տեսահոլովակով և լուսանկարչական սեսսիաներով:

%d bloggers like this: