Category Archives: Երաժշտական արվեստ

Շղթայաձև շնչառություն


Ճիշտ շնչառությունը գեղարվեստական երգեցողության կարևոր պայմաններից մեկն է: Շունչ պետք է առնել երաժշտական ֆրազի սկզբում: Շատ անգամ հաշվի չառնելով ֆրազների մեծությունը, օդն արտաշնչում են ժամանակից շուտ և ստիպված՝ շունչ են վերցնում ֆրազի կամ նույնիսկ բառի միջում: Առաջ է գալիս կտրտվածություն, անկանոն ու տգեղ երգեցողություն: Պատահում են այնպիսի  երգեր, որոնք կազմված են երկարաձիգ ֆրազներից, և դժվար է այդպիսի ֆրազը մեկ շնչով երգել: Երբեմն էլ անհրաժեշտ է լինում որևէ հնչյուն բավական երկար երգել առանց ընդհատելու: Այդ դեպքերում օգտվում ենք, այսպես կոճված, շղթայաձև շնչառությունից: Շղթայաձև կոչվում է շնչառության այն ձևը, երբ երգողները ոչ թե միաժամանակ են շունչ վերցնում, այլ հաջորդաբար ընդհատում են երգեցողությունը, շունչ են առնում և նորից աննկատելի մտնում երգեցողության մեջ: Այսպիսով, մեկի շունչ վերցնելիս մյուսները երգում են, և եղանակը չի ընդհատվում:

Կոմիտասի <<Գարնան գութան>> երգում երկրորդ ձայնի երկարաձիգ ֆա հնչյունը կարելի է երգել միայն շղթայաձև շնչառությամբ:

Նյութի աղբյուր

Երաժշտության դասագիրք 7-8 դաս., 1976 թ.

Պրիմա եվ Օկտավա


Պրիման և օկտավան բարեհնչյուն ինտերվալներ են, պատկանում են մաքուր ինտերվալների խմբին: Պրիման միևնույն հնչյունի կրկնությունն է, իսկ օկտավան որևէ հնչյունի և նրանից մեկ ութնյակ բարձր գտնվող նույնանուն հնչյունի միջև ընկած տարածությունն է: Օկտավան պաևունակում է 6 տոն:

Նյութի աղբյուր

Երաժշտության դասագիրք 7-8 դաս., 1976 թ.

Սեպտիմա


Սեպտիման հնչյունաշարի որևէ աստիճանի և նրանից հաշված յոթերորդ աստիճանի միջև ընկած տարածությունն է: Մեծ և փոքր սեպտիմաներն անբարեհնչյուն ինտերվալներ են: Մեծ սեպտիման պարունակում է  5 1/2 տոն, իսկ փոքր սեպտիման՝ 5 տոն:

Նյութի աղբյուր

Երաժշտության դասագիրք 7-8 դաս., 1976 թ.

Կվինտա


Կվինտան հնչյունաշարի որևէ աստիճանի և նրանից հաշված հինգերորդ աստիճանի միջև ընկած տարածությունն է: Պարունակում է 3 1/2   տոն: Կվինտան պատկանում է բարեհնչյուն ինտերվալների խմբին:

Նյութի աղբյուր

Երաժշտության դասագիրք 7-8 դաս., 1976 թ.

Attacca (ատակա) – Երաժշտական տերմին


Անմիջապես անցնել հաջորդ մասի կատարմանը

A tempo (ա տեմպո) – Երաժշտական տերմին


Նախկին տեմպով

Assai (ասաի) – Երաժշտական տերմին


Ուժեղացնում է այն բառի նշանակությունը, որի մոտ գրվում է օր.` Allegro assai — շատ արագ, ավելի արագ, քան Allegro-ն է

as-moll (աս մոլ) – Երաժշտական տերմին


Լյա-բեմոլ մինոր

As-dur (աս դուր) – Երաժշտական տերմին


Լյա-բեմոլ մաժոր

As (աս) – Երաժշտական տերմին


Լյա-բեմոլ

%d bloggers like this: