Աշխարհի կրոնները


Երկրագնդի բնակչությունը շարունակում է աճել: Այդ առումով հարց է ծագում. ինչպե՞ս է դա արտահայտվում կրոնական համայնքների կյանքի վրա: Ո՞ր կրոնները կշահեն, կընդարձակեն իրենց «հոգեկան շուկայի մասը» և ովքե՞ր կպարտվեն: 

«Կաթոլիկական ամսագրի» հաշվարկներով մինչև 2025 թ. իշխող կրոններ կլինեն իսլամիզմը և քրիստոնեությունը: Եթե 1970 թ. իսլամիզմը գրավել էր երկրի բնակչության 15.3 տոկոսը, ապա 2025 թ. այդ տոկոսը կաճի մինչև 23.6: Քրիստոնյաների թիվը 33.7 տոկոսից կաճի 36.9 տոկոսի: Այսպիսով, երկրագնդի բնակչության հաշվով, քրիստոնեությունը կզբաղեցնի առաջին տեղը մյուս կրոնների մեջ: Սակայն իսլամին է պատկանում արագ ընդարձակվելու դափնին: Այժմ իսլամիզմին հարում է մոտ երկու միլիարդ մարդ: Փոքր ինչ կաճի հինդուիզմի կողմնակիցների թիվը. այն 12.9 տոկոսից կվերաճի 13.5 տոկոսի: Այդ նույն ժամանակահատվածում հրեաների թիվը կկրճատվի 0.35-ից մինչև 0.2 տոկոս: Ինչ վերաբերում է բուդդիստներին, ապա նրանց թվաքանակը 6.4-ից կիջնի 4.6 տոկոսի: Աթեիստների կամ էլ կրոնական հավատալիքներից զերծ անձանց քանակը ևս կքչանա. նրանց թվաքանակը 19.6-ից կհասնի 17 տոկոսի:

«Կաթոլիկական ամսագրի» հաշվարկներով 1970 թ. մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածում «նոր կրոնները» կկրկնապատկեն իրենց համակիրների շարքերը՝ 78-ից մինչև 148 միլիոն մարդով: Բայց դրանց հարաբերությունները կմնան գրեթե անփոփոխ:

Կրոնների հիմնադիրները և բարենորոգիչները

Աբրահամ — միաստվածություն — 1850 մ. թ. ա.

Մովսես — հուդաիզմ — 1250 մ. թ. ա.

Զարատուշտրա — զորոաստրիզմ — 650-583 մ. թ. ա.

Լաո-Ցզի — դաոսիզմ — 605-520 մ. թ. ա.

Բուդդա — բուդդիզմ — 563-483 մ. թ. ա.

Կոնֆուցիոս (Կոնֆուցի) — կոնֆուցիանիզմ — 551-479 մ. թ. ա.

Մախավիրա — ջայնիզմ — 540-468 մ. թ. ա.

Հիսուս Քրիստոս — քրիստոնեություն — 4 մ. թ. ա. — 30 մ. թ.

Մուհամմեդ (Մուհամմադ) — իսլամիզմ — 570-632 թթ.

Նիչիրեի — ճապոնական բուդդիզմ — 1222-1282 թթ.

Նանակ — սիկխիզմ — 1469-1539 թթ.

Լյութեր — լյութերականություն — 1483-1546 թթ.

Հենրի 8-րդ — անգլիական եկեղեցի — 1491-1547 թթ.

Կալվին — կալվինիզմ — 1509-1564

                                                                         Փարիզի «Ֆիգարո» օրաթերթից


50 և ավելի տոկոս մահմեդական բնակչությամբ պետություններ

Ադրբեջան

Ալբանիա

Ալժիր

Արաբական Միացյալ Էմիրություններ

Արևելյան Թիմոր-Լորոսե

Արևմտյան Սահարա

Աֆղանստան

Բահրեյն

Բանգլադեշ

Բրունեյ

Գամբիա

Գվինեա

Եգիպտոս

Եմեն

Թունիս

Թուրքիա

Թուրքմենստան

Ինդոնեզիա

Իրան

Իրաք

Լիբանան

Լիբիա

Կատար

Կոմորներ

Հորդանան

Ղազախստան

Ղըրղըզստան

Մալայզիա

Մալի

Մավրիտանիա

Մարոկկո

Նիգեր

Նիգերիա

Պակիստան

Պաղեստին

Պապուա-Նոր Գվինեա

Սաուդյան Արաբիա

Սենեգալ

Սիրիա

Սոմալի

Սուդան

Տաջիկստան

Ուզբեկստան

Քուվեյթ

Օման

Աշխարհում այն երկիրը, որտեղ ամենաշատ մահմեդականներ են ապրում, Ինդոնեզիան է: Այստեղ 240 միլիոն բնակչության 90 տոկոսը իսլամ է դավանում: Նրանց գերակշիռ մասը պաշտպանում է ջիհադը, ու մինչ ժողովրդավարական երկրները այս ու այնտեղ տարբեր պայթեցումները իբրև «ահաբեկչություն» են որակում, ինդոնեզացիները դա համարում են իսլամին պաշտպանելու քայլեր:

Նյութի աղբյուր՝

Գիտելքիների շտեմարան 4, 2007 թ., «ՎՄՎ ՊՐԻՆՏ» հրատարակչություն

Posted on Փետրվարի 1, 2017, in Կրոն and tagged , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: