Հովհաննես Շիրազ — Ա՜խ, անուշ մի կին լիներ իմ կողքին


Ա՜խ, անուշ մի կին լիներ իմ կողքին,

Հարազատ, ինչպես իմ աչքն` իմ աչքին,

Ինձ օգնող, ինչպես իմ ձեռքն` իմ ձեռքին,

Ինձ գգվող, ինչպես իմ շուրթն` իմ շուրթին,

Ինձ ներող, ինչպես իմ խելքն` իմ սրտին,

Ինձ ընկեր, ինչպես իմ ոտքն` իմ ոտքին,

Ինձ հսկող` ինչպես իմ վախն` իմ կյանքին,

Անբաժան, ինչպես իմ սիրտն` իմ կրծքից,

Միշտ հավատարիմ, ինչպես միշտ ես ինձ:

Ա՜խ, քնքուշ մի կին ինձ մանուշակվեր,

Շրշար իմ կողքին, մութս ճրագվեր,

Իմ ոտքը կտրեր թափառիկ դրսից,

Սիրտս ձեռ քաշեր մի օրվա հարսից,

Կինս օջախիս կրակը դառնար,

Վշտերիս ծուխը երկինք ամբառնար,

Ա՜խ, բարի մի կին վանքվեր իմ կողքին,

Մշտասուրբ, ինչպես մայրս կաթոգին,

Որ մորս ոգին, թեկուզ մի բերան,

Մեզ հայտնվելով` համբուրեր նրան:

Բայց ո՞ր կինն է, որ ունի շունչը մոր,

Մեռան մայրասիրտ կանայք հարգևոր,

Հնու՞մ էլ կինը այսպես էր, ինչո՞ւ,

Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ կինն` ինչպես գնչու`

Այսօր իմ գիրկն է, իսկ վաղն ուրիշի,

Սատանան ինքն էլ կեսն է բամբիշի.

…………………………………………………………..

Ա՞յս էր մշտադավ կինն հին էլ կյանքում,

Թե՞ այսպես դարձավ այս նոր աշխարհում…

Թե բարի պտուղ լիներ կինը չար`

Աստված էլ թեկուզ կես կին կունենար:

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:
«Հայաստան հրատարակչություն»
Երևան 1974

Posted on Օգոստոսի 16, 2014, in Հայ գրականություն, Հայ գրողների բանաստեղծությունները, Հայ գրողների ստեղծագործությունները, Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները and tagged , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: