Հայկական առածներ և ասացվածքներ


1. Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան

2. Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր

3. Ահը շատ, քան թե մահը

4. Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը

5. Աղվեսի վկան իր պոչն է

6. Աղքատին ով է տվել արքայություն

7. Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր

8. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը

9. Ամեն անգամ գետը գերան չի բերի

10. Ամեն բան իր տեղը կգա, քոսայի մորուքը չի գա

11. Ամեն բանի վերջն է գովելի

12. Ամեն բարև տվող բարեկամ չէ

13. Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում

14. Ամեն մարդու շապիկը իր մարմնին մոտ է

15. Ամեն շուն իր դռանն է հաչում

16. Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս

17. Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը

18. Այծին պոզեր չեղան, ասաց` այս տարվա ուլն եմ

19. Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը

20. Այսօրվա մի կանխիկը վաղվա երկու ապառիկից լավ է

21. Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ

22. Անձրևի ծեծածը կարկուտն էլ կծեծի

23. Անձրևն ինչ անի քարին, խրատն ինչ անի արին

24. Անճարը կերել է բանջարը

25. Անողը պրծավ, ասողը չպրծավ

26. Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն

27. Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս

28. Անտեր ոչխարը գայլը կուտի

29. Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն

30. Աշխատանքը սև է, հացը`սպիտակ

31. Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է

32. Աշխարհն աշխատավորինն է

33. Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ

34. Աչքե տես, բերնե կարոտ

35. Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին

36. Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը

37. Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ

38. Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա

39. Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է

40. Աջով տուր,որ ձախով վերցնես

41. Առածն անխոցելի է

42. Առանց սիրո սիրտ չկա

43. Առաջ ասեղը քեզ խրիր, հետո մախաթն` ուրիշին

44. Առյուծին պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ

45. Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու

46. Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր

47. Աստված սարը տեսնում է, ձյունը դնում

48. Աստված փլավն ում է տվել, ախորժակը` ում

49. Արագ եմ քայլում, ասում են` ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են` կույր է

50. Արգելված պտուղը համով կլինի

51. Արտը խախուտ, մահանա կարկուտ

52. Բանն ով անի,- ես ու դու, — հացն ով ուտի, — ես ու դու

53. Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի

54. Բարդին էլ է շատ երկար, բայց ինչ անես, որ բար չունի

55. Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար

56. Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր

57. Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ

58. Բաց բերանը ճանճ կմտնի

59. Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա

60. Բերնե-բերան, հազար բերան, ասեղը կդառնա գերան

61. Բզի գլխին բռունցքով չեն խփի

62. Բոյին եմ նայում` խելքս է գնում, խելքին եմ նայում` զահլաս է գնում

63. Բրդողը գիտե, խոթողն ինչ գիտե

64. Գայլի գլխին ավետարան կարդացին,-շուտ արեք,-ասաց,-ոչխարը գնաց

65. Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում

66. Գայլից վախեցողը ոչխար չի պահի

67. Գայլն ընկավ ոչխարի մեջը, վայ մեկի տիրոջը

68. Գառին ասացին` գայլ որ տեսնես թքի երեսին. ասաց` ոչ տեսնեմ, ոչ թքեմ

69. Գդալով կերակրում է, պոչով աչքն է հանում

70. Գժի համար ամեն օր հարսանիք է

71. Գիժը գնաց հարսնետուն, ասաց` էս լավ է, քանց մեր տուն

72. Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել

73. Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ

74. Գիշեր չի եղել, որ չի լուսացել

75. Գիշերը գողություն է անում, ցերեկը <<տեր ողորմյա>> է ասում

76. Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում

77. Գլորվել է խուփը, գտել է պուտուկը

78. Գյուղ կանգնի, գերան կկոտրի

79. Գնա մեռի, արի սիրեմ

80. Գող` սիրտը դող

81. Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց

82. Գործը փառավոր, փառքը թևավոր

83. Գորտի երեսին թքեցին, ասաց անձրև է գալիս

84. Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա

85. Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի

86. Դարմանը քոնը չէ, դարմանոցը հո քոնն է

87. Դուրսը քահանա, ներսը սատանա

88. Դևին դժոխք ցույց չտաս, արքայության ճանապարհը չի իմանա

89. Եզան տակին հորթ են փնտրում

90. Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող անվանում

91. Եզն ընկավ, դանակավորը շատացավ

92. Եթե տասը բան գիտես, մեկն ասիր, իննը պահիր

93. Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի

94. Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա

95. Ես գանձ եմ ասում, նա տանձ է հասկանում

96. Ես քեզ բան եմ ասում, իսկ դու բամբակ ես գզում

97. Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես

98. Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ երգեմ

99.Երեխային գործի դիր, ետևից գնա

100.Երեխան իր մատը ծծում, կարծում է մոր կուրծքն է ծծում

101. Երկաթը տաք-տաք կծեծեն

102. Երկնքից մի քար է կախված, ով ինքն իրեն չգովի, գլխին կընկնի

103. Երկինքն ի˚նչ ուղարկեց, որ հողը չընդունեց

104. Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի բռնի

105. Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց

106. Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք

107. Զարկեց խորոտին, կպավ կոլոտին

108. Զոռն անզորին կերել է

109. Էն վաղ էր, որ էշը կաղ էր

110. Էշը դատի, ձին ուտի

111. Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել

112. Էշն ի˚նչ գիտե նուշն ինչ է

113. Էս շանն էս շարականն էլ շատ է

114. Էս քեզ խրատ, էլ չցանես կտավհատ

115. Ընկել է փողատերը, կանգնել է տղատերը

116. Ընկերովի մահը հարսանիք է

117. Թացն էլ չորի հետ վառվում է

118. Թե փող չունես ծոցիդ, ականջ չեն դնի ծվոցիդ

119. Թռչուն կա միս է ուտում, թռչուն կա միսն են ուտում

120. Թռչունը թևով է թռչում, մարդու համբավըէ գործով

121. Ժամանակը ոսկի է

122. Ժամից ես եմ գալիս, <<ողորմի աստված>> ինքն է տալիս

123. Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ էլ չի քնի

124. Ժողովրդի ձայնը թնդանոթի ձայնից ուժեղ է

125. Իմ բանն աջ է, ով ուզում է թող հաչե

126. Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի

127. Ինչ որ բրդես, այն կխրթես

128. Ինչ չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ

129. Ինչքան գետնի երեսն է, յոթ այնքան գետնի տակն է

130. Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես

131. Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է

132. Իր համար քնում, ուրիշի համար երազ է տեսնում

133. Իր տանը կրակ, ուրիշին՝ ճրագ

134. Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել

135. Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ

136. Լավ ձին գարի կավելացնի, վատ ձին՝ մտրակը

137. Լավ մսի կտոր է, բայց ի˚նչ անեմ, շան բերանն է

138.Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել

139. Լավ է աչքով կույր լինել, քան մտքով

140. Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը

141. Լավ է քիչ, քան ոչինչ

142. Լեզու կա դեզ է, լեզու կա մկնդեղ է

143. Լեզուդ որ չլիներ, ագռավներն աչքերդ կհանեին

144. Լեզուն երկբերան է, մեկով աղոթում՝ մյուսով հայհոյում է

145. Լեզուն մեկ է խոսում, հացն՝ երկու

146. Լեռը մուկ ծնեց

147. Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի

148. Լռությունը միշտ չէ, որ ոսկի է

149. Խալխի վրա շուն է հաչում, մեզ վրա՝ կատու

150. Խելքին մեկ, անխելքին՝ հազար ու մեկ

151. Խելքը բնովի է, դնովի չէ

152. Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում

153. Խելքները աճուրդի են հանել, ամեն մարդ իր խելքն է հավանել

154. Խորովածի հոտի գնացին, էշ էին դաղում

155. Խոփն աշխատելով է փայլում

156. Ծառի որդն իրենից կլինի

157. Ծառի տակ պառկելով բերանդ տանձ չի ընկնի

158. Ծերանաս, ծերի պատիվն իմանաս

159. Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա

160. Կաղնին ընկավ, բայց անտառը կա

161. Կամ աղն է պակաս, կամ մաղը

162. Կանգնած դողում է, պառկած սողում է

163. Կանգնած ջուրը կհոտի

164. Կաշառքը մութ տեղը լույս կտա

165. Կապրի զրկվողը, չի ապրի զրկողը

166. Կավագունդը նստել, քարի դարդն է լացել

167. Կատվի դեմ մուկ է, մկան դեմ՝ կատու

168. Կատվի խաղը մկան մահն է

169. Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա

170. Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, աստծու շինած տունը կինը կքանդի

171. Կռվի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում

172. Կրակի մեջ ես եմ խորովվում, Կիրակոսին են գովում

173. Կուզիկին աղջիկ չեն տալիս, զոքանչի սիրունն է հարցնում

174. Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր

175. Կուժն ու կուլան խեղճ մարդու գլխին են կոտրում

176. Կույրի ի˚նչ պետքն է, թե մոմը տանկ է

177. Կուշտը քաղցածին մանր կբրդի

178. Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը

179. Հալալ մազը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի

180. Հանաքը դարձավ դանակ

181. Հաստ ու բարակ մի գին է, վա՜յ բարամ մանողին

182. Հավին ընկերացար, կտուցդ կեղտոտ կլինի

183. Հարյուր բարության դիմաց, մի չարությունը շատ է

184. Հարևանիդ ուզիր մի կով, որ աստված քեզ երկուսը տա

185. Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, աստված կիմանա

186. Հացի զոռ, բանի քոռ

187. Հացի կտրածը թուրը չի կտրի

188. Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար

189. Հողը լավին էլ է ընդունում, վատին էլ

190. Ձիերին էին պայտում գորտերը թաթերը մեկնեցին

191. Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ

192. Ձու գողացողը ձի էլ կգողանա

193. Ձուկը գլխից է հոտում

194. Ձուկը ջրում առևտուր չեն անում

195. Ղարիբի գերեզմանը առանց քարի կմնա

196. Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն

197. ճ˚անճն ինչ է, որ ճենճն ինչ լինի

198. Ճիշտ խոսողի գդակը ծակ կլինի

199. Ճտերն աշնանը կհամրեն

200. Մախաթը ջվալում չի պահվի

Posted on Փետրվարի 2, 2013, in Հայկական, Առածներ և ասացվածքներ and tagged , , , . Bookmark the permalink. Մեկնաբանություններ (7).

  1. Երբեմն դժվարանում ես հիշել հայկական ասույթներից շատերը , իսկ սա հիանալի օգնություն էր, շնորհակալություն:

  2. ays pararanum shat barer bacakumen

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: