Արաբական առածներ և ասացվածքներ


1. Ագռավից բազե չի ծնվի:

2. Ագռավի կռռալով անձրև չի գա:

3. Ախորժակը բացվում է առաջին պատառից, վեճն սկսվում է առաջին խոսքից:

4. Ամեն ասված խոսքի համար լսող ականջ կա:

5. Ամեն գլուխ յուրովի է ցավում:

6. Ամեն խոսք իր պատասխանն ունի:

7. Ամեն կովի համար կթվորուհի կա:

8. Ամեն մարդ կրակն իր կարկանդակի տակ է քաշում:

9. Ամեն շուն իր դռանն է հաչում:

10. Ամեն պոչավոր իր պոչով է հպարտանում:

11. Ամեն սիրահար իր Լեյլուն է երգում:

12. Ամեն սպիտակ բան ճարպ չէ, ամեն սև բան`արմավ:

13. Ամենալավ սովորությունը լեզուն ատամների ետևը պահելն է:

14. Ամենալավ իշխողը նա է, ով ինքն իրեն է իշխում:

15. Աչքերը հոնքերից վերև չեն լինում:

16. Առածը խոսքի աղն է:

17. Առանց ժողովրդի սուլթան չկա:

18. Առանց պատճառի ծիծաղելը հիմարության նշան է:

19. Առյուծը վանդակում էլ առյուծ է:

20. Աստղերը ում են պետք,երբ լուսինը լուսավորում է:

Posted on Հունվարի 31, 2013, in Առածներ և ասացվածքներ, Արևելքի ժողովուրդների and tagged , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: