Ասորական առածներ և ասացվածքներ


1. Ամեն մածնավաճառ իր մածունն է գովում:

2. Ամեն մարդ իր տանը թագավոր է:

3. Այստեղից քշեցին, այնտեղ էլ չընդունեցին:

4. Անամոթի երեսին թքեցին, ասաց` գարնան անձրև է:

5. Անկոչ հյուրը հյուրասիրության չպետք է սպասի:

6. Աշխատում է Համման, ձվածեղն ուտում է Թամման:

7. Աշխարհը վարագույրով ծածկված չէ:

8. Ավելի լավ է առյուծն ինձ քրքրի, քան աղվեսը խաբի:

9. Ավելի լավ է գյուղում տեր լինել, քան` քաղաքում ծառա:

10. Բամբասողը սատանայի բարեկամն է:

11. Բերանով կերավ, քթածակերից դուրս եկավ:

12. Բուն էլ է մտածում, որ իր ձագերը գեղեցիկ են:

13. Գլորվող քարը չի մամռակալի:

14. Գլուխ որ լինի, գլխարկը Բաղդադից էլ կբերեն:

15. Դաշտի գառը սարի ոչխարից լավ է:

16. Դրախտում, ուր մենք չկանք, թող էշերը զռան:

17. Դու ճիշտ խոսիր, հետո թեկուզ երկինքը փլվի:

18. Եզներն են քաշում,սայլն է ճռռում:

19. Երբ եզն ընկնում է, դանակ են սրում:

20. Երկու խոհարարի եփած ճաշը կայրվի:

Posted on Հունվարի 24, 2013, in Առածներ և ասացվածքներ, Արևելքի ժողովուրդների and tagged , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: