Հայկական կինոարվեստի ռեժիսուրան


Կինոն լինելով սինթետիկ արվեստ` ֆիլմի ստեղծման գործում իրենց կարևոր դերն են կատարում նրա առանձին կոմպոնենտները` սցենարիստը, ռեժիսորը, օպերատորը, նկարիչը, կոմպոզիտորը և դերասանը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ֆունկցիան և վճռական դեր է կատարում ֆիլմի գաղափարական և գեղարվեստական հաջողության գործում: Սակայն այդ բոլոր կոմպոնենտները համաձայնեցնողը և մի նպատակի ծառայեցնողը, դրանք մի հայտարարի բերողը և սինթեզողը եղել և մնում է ֆիլմը բեմադրող ռեժիսորը: Նրա ղեկավար դերը ֆիլմի ստեղծագործության մեջ աներկբայելի է: Եվ այդ է պատճառը, որ հայկական կինոարվեստի ստեղծման առաջին իսկ օրերից կինոռեժիսուրայի հարցը եղել է Հայկինոյի ղեկավարության և նրա Գեղարվեստական խորհրդի հոգացողության հիմնական առարկան: Հայկական ֆիլմերը բեմադրող ռեժիսորների ընդհանուր թիվը հասնում է 54-ի, դրանցից 3-ն են միայն, որ գալիս են անցյալից (Հ. Բեկնազարյան, Ի. Պերեստիանի, Մ. Վեռներ): Մնացած բոլոր ռեժիսորները սովետական իրավակարգի ծնունդ են: Նրանք կամ ավարտել են կինեմատոգրաֆիական և թատերական բարձրագույն ուսումնական հաստատությունները, կամ աճել են արտադրության մեջ:

Posted on Հոկտեմբերի 15, 2012, in Ռեժիսորական արվեստ, Կինոարվեստ. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: