Լույսի ուղղագիծ տարածման օրենքը


     Լույսի ուղղագիծ տարածման օրենքը

Համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղիղ գծերով:

Այս օրենքը հանդիպում է Էվկլիդեսին վերագրվող մի երկում (300 տարի մեր թվարկությունից առաջ) և, հավանական է, որ այն հայտնի էր և կիրառվում էր շատ ավելի առաջ:

Այս օրենքի փորձնական ապացույց են կարող ծառայել կետային աղբյուրներով ստացվող կտրուկ ստվերների կամ փոքր անցքերի միջոցով ստացվող պատկերների դիտումները: Մարմնի ուրվագծի և նրա ստվերի հարաբերությունը, երբ մարմինը լուսավորվում է լույսի կետային աղբյուրով (այսինքն` այնպիսի աղբյուրով, որի չափերը շատ փոքր են նրա մինչև առարկան ունեցած հեռավորության համեմատությամբ) համապատասխանում է ուղիղ գծերով կատարվող երկրաչափական պրոյեկտմանը (նկար 1):

Նկար 1: Լույսի ուղղագիծ տարածվելը` ստվերի ստացումը կետային աղբյուրներով լուսավորելու դեպքում:

————————————————————————————————————————-

Նկար 2: Լույսի ուղղագիծ տարածվելը. ստվերի առաջացումը կետային աղբյուրով լուսավորելու դեպքում

—————————————————————————————————-

Համանմանորեն 2-րդ նկարը պատկերում է փոքր անցքի միջոցով նկարի ստացումը. ընդ որում նրա ձևը և չափերը ցույց են տալիս, որ պրոյեկտումը տեղի է ունենում ուղղագիծ ճառագայթների միջոցով: Լույսի ուղղագիծ տարածման օրենքը կարելի է համարել փորձով հաստատուն սահմանված: Նա ունի շատ խոր իմաստ, որովհետև, ըստ երևույթին, ուղիղ գծի հասկացությունը ծագել է օպտիկական դիտումներից: Ուղիղ գծի երկրաչափական հասկացությունը որպես ամենակարճ հեռավորությունը երկու կետերի միջև, հասկացություն է այն գծի մասին, որով լույսը տարածվում է համասեռ միջավայրում: Սրանից է առաջացել անհիշելի ժամանակներից օգտագործվող լեկալի կամ շինվածքի ուղղագիծ լինելու ստուգումը տեսողության ճառագայթի միջոցով:

Նկարագրված երևույթի ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուղղագիծ տարածվելու օրենքը իր ուժը կորցնում է, երբ գործ ունենք շատ փոքր անցքերի հետ: Այսպես, 2-րդ նկարում պատկերված փորձում, եթե անցքի տրամագիծը լինի մոտ 0.5 մմ, մենք լավ պատկեր կստանանք, 0.02-0.03 մմ կարգի անցքի դեպքում պատկերը կլինի չափազանց անկատար: Պատկերը չի ստացվի և էկրանը գործնականում հավասարապես լուսավորված կլինի, եթե անցքի տրամագիծը լինի 0.5-1 միկրոնի կարգի: Լույսի ուղղագիծ տարածման օրենքներից տեղի ունեցող շեղումները դիտարկվում են դիֆրակցիայի վերաբերյալ ուսմունքի մեջ:

Posted on Մայիսի 11, 2012, in Օպտիկա, Ֆիզիկա. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: