Աբխազական առածներ և ասացվածքներ


01. Այծի պոչի պես ոչ երկարում է, ոչ կարճանում:

02. <<Առ>> և <<տուր>>-ը քայլում են կողք կողքի:

03 .Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար:

04. Բերնից դուրս թռած խոսքը արձակած գնդակ է, ետ չի դառնա:

05. Բուին աչք տվին, հոնք էլ ուզեց:

06. Գժի համար ամեն օր զատիկ է:

07. Դմակս չլիներ, ով ինձնից լավ կվազեր, — ասաց ոչխարը:

08. Եզան համար իր պոզերը ծանրություն չեն:

09. Ժողովրդի անիծած ծառը կչորանա:

10. Ինչպես ծափ ես տալիս, այնպես էլ պարում եմ:

11. Իրենց բակում բոլոր շներն ուժեղ են:

12. Լավ աղջիկը երկու վատ տղա արժե:

13. Լավ հովիվը չորս աչք ունի:

14. Ծառն ընկավ, բոլորը վազեցին` կացնով թե անկացին:

15. Կինը հարյուր սիրտ ունի:

16. Կրակը բամբակի մեջ չես պահի:

17. Կուշտը կարծում է, թե ընկերն էլ կուշտ է:

18. Ձեռքը գիտի, թե բերանը որտեղ է:

19. Ճաղատի մոտ սանր չի գտնվի:

20. Մարդուն,հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի:

21. Մեղրը քաղցր է, բայց ամեն մարդ չի ուտում:

22. Մի հոտած տանձը հարյուր լավին կփչացնի:

23. Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:

24. Շանը տեսավ, փայտը հիշեց:

25. Շանը սիրիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր:

26. Ով ասելուց չամաչի, անելուց էլ չի ամաչի:

27. Ով չի հիվանդացել, առողջության արժեքը չի հասկանա:

28. Ջրի բերածը քամին կտանի:

29. Ջուրն ընկածը կթրջվի:

30. Սուսուփուս կատուն մլավանից վտանգավոր է:

31. Վատ բերանից` վատ խոսք:

32. Տերտերի վկան տիրացուն կլինի:

33. Ուժը ձիուն չի պատում, թամբն է ծեծում:

34. Ում <<տեր>> անվանես, քեզ <<ստրուկ>> կանվանի:

35. Ուր բազե շատ կա, աղավնի քիչ կլինի:

Posted on Հոկտեմբերի 18, 2011, in Առածներ և ասացվածքներ, Արևելքի ժողովուրդների and tagged , , , . Bookmark the permalink. Մեկնաբանություններ (4).

    • Հայկական առածները շուտով կտեղադրվեն

    • Սուտ խոսողի վաստական այն է, որ ճշմարիտ էլ ասի՝ չեն հավադտա:Հայկական Ինչ չես կարող անել սրով, կանես սիրով:
      Մոր անեծքը չի բռնի, ծծի կաթը կչորանա:
      Մաքուր խղճմտանքը՝ անուշ քուն կբերի:
      Մայրենի լեզուն չիմանալով, քանի լեզու գիտես, այնքան մարդ չես:
      Տնքալուն ինձ կկանչեն, տրտնգալուն՝ տալերիս:
      Ինչ ուտես, ինչքան ուտես, հաց չուտես՝ չես կշտանա:
      Գյուղի շունը քաղաք մտնի, պոչը սեղմած կքայլե:
      Գաթայի մեծը, խմորի շատից կելնի:
      Բամբասանքը սխալ կլինի, սուտ չի լինի:
      Բեռ ու բարձով եկած ղոնաղի«հյուր» լեզուն, երկար կլինի:
      Աղքատը որ հավ կերավ, կամ հավն է հիվանդ, կամ՝ աղքատը:
      Հարուստի լեռը«անառակ», չերեվա, քյասբի՝ մեռելը:
      Տղան քեռուն կքաշի, աղջիկը հորաքրոջը:
      Ուրախությունից մազ կերկարի, դարդ ու վշտից՝ եղունգ:

      բոլորը Հայկական ասցվածքներ են:

  1. իսկ կենդանիների անուններով խի չկան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: