Հայկական առածներ և ասացվածքներ

1. Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան:

2. Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր:

3. Ահը շատ, քան թե մահը:

4. Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը:

5. Աղվեսի վկան իր պոչն է:

6. Աղքատին ով է տվել արքայություն:

7. Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր:

8. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:

9. Ամեն անգամ գետը գերան չի բերի:

10. Ամեն բան իր տեղը կգա, քոսայի մորուքը չի գա:

11. Ամեն բանի վերջն է գովելի:

12. Ամեն բարև տվող բարեկամ չէ:

13. Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում:

14. Ամեն մարդու շապիկը իր մարմնին մոտ է:

15. Ամեն շուն իր դռանն է հաչում:

16. Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս:

17. Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը:

18. Այծին պոզեր չեղան, ասաց` այս տարվա ուլն եմ:

19. Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը:

20. Այսօրվա մի կանխիկը վաղվա երկու ապառիկից լավ է:

21. Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ:

22. Անձրևի ծեծածը կարկուտն էլ կծեծի:

23. Անձրևն ինչ անի քարին, խրատն ինչ անի արին:

24. Անճարը կերել է բանջարը:

25. Անողը պրծավ, ասողը չպրծավ:

26. Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

27. Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս:

28. Անտեր ոչխարը գայլը կուտի:

29. Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն:

30. Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:

31. Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է:

32. Աշխարհն աշխատավորինն է:

33. Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ:

34. Աչքե տես, բերնե կարոտ:

35. Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին:

36. Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:

37. Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ:

38. Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:

39. Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է:

40. Աջով տուր,որ ձախով վերցնես:

41. Առածն անխոցելի է:

42. Առանց սիրո սիրտ չկա:

43. Առաջ ասեղը քեզ խրիր, հետո մախաթն` ուրիշին:

44. Առյուծին պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ:

45. Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու:

46. Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր:

47. Աստված սարը տեսնում է, ձյունը դնում:

48. Աստված փլավն ում է տվել, ախորժակը` ում:

49. Արագ եմ քայլում, ասում են` ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են` կույր է:

50. Արգելված պտուղը համով կլինի:

51. Արտը խախուտ, մահանա կարկուտ:

52. Բանն ով անի,- ես ու դու, – հացն ով ուտի, – ես ու դու:

53. Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի:

54. Բարդին էլ է շատ երկար, բայց ինչ անես, որ բար չունի:

55. Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:

56. Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր:

57. Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ:

58. Բաց բերանը ճանճ կմտնի:

59. Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:

60. Բերնե-բերան, հազար բերան, ասեղը կդառնա գերան:

61. Բզի գլխին բռունցքով չեն խփի:

62. Բոյին եմ նայում` խելքս է գնում, խելքին եմ նայում` զահլաս է գնում:

63. Բրդողը գիտե, խոթողն ինչ գիտե:

64. Գայլի գլխին ավետարան կարդացին,-շուտ արեք,-ասաց,-ոչխարը գնաց:

65. Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում:

66. Գայլից վախեցողը ոչխար չի պահի:

67. Գայլն ընկավ ոչխարի մեջը, վայ մեկի տիրոջը:

68. Գառին ասացին` գայլ որ տեսնես թքի երեսին. ասաց` ոչ տեսնեմ, ոչ թքեմ:

69. Գդալով կերակրում է, պոչով աչքն է հանում:

70. Գժի համար ամեն օր հարսանիք է:

71. Գիժը գնաց հարսնետուն, ասաց` էս լավ է, քանց մեր տուն:

72. Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել:

73. Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ:

74. Գիշեր չի եղել, որ չի լուսացել:

75. Գիշերը գողություն է անում, ցերեկը <<տեր ողորմյա>> է ասում:

76. Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում:

77. Գլորվել է խուփը, գտել է պուտուկը:

78. Գյուղ կանգնի, գերան կկոտրի:

79. Գնա մեռի, արի սիրեմ:

80. Գող` սիրտը դող:

81. Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց:

82. Գործը փառավոր, փառքը թևավոր:

83. Գորտի երեսին թքեցին, ասաց անձրև է գալիս:

84. Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա:

85. Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի:

86. Դարմանը քոնը չէ, դարմանոցը հո քոնն է:

87. Դուրսը քահանա, ներսը սատանա:

88. Դևին դժոխք ցույց չտաս, արքայության ճանապարհը չի իմանա:

89. Եզան տակին հորթ են փնտրում:

90. Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող անվանում:

91. Եզն ընկավ, դանակավորը շատացավ:

92. Եթե տասը բան գիտես, մեկն ասիր, իննը պահիր:

93. Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի:

94. Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա:

95. Ես գանձ եմ ասում, նա տանձ է հասկանում:

96. Ես քեզ բան եմ ասում, իսկ դու բամբակ ես գզում:

97. Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես:

98. Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ երգեմ:

99.Երեխային գործի դիր, ետևից գնա:

100.Երեխան իր մատը ծծում, կարծում է մոր կուրծքն է ծծում:

Posted on February 2, 2013, in Հայկական, Առածներ և ասացվածքներ. Bookmark the permalink. 5 Comments.

  1. gayane@mail.ru

    shat lavn er

  2. Երբեմն դժվարանում ես հիշել հայկական ասույթներից շատերը , իսկ սա հիանալի օգնություն էր, շնորհակալություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: